Ռուսլան Գալստյան
Ռուսլան Գալստյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1941 (83 տարեկան) Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց |
Կրթություն | Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1958) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1969) |
Ռուսլան Սարգսի Գալստյան (սեպտեմբերի 28, 1941, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսլան Գալստյանը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 28-ին, Ալավերդի քաղաքում[1]։
Սովորել է Երևանի Կոնստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, ավարտել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի ալտի (1958), Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (1969) բաժինները։ 1970-1974 թվականներին աշխատել է Երևանի դպրոցականների գեղագիտական դաստիարակության տանը, եղել է բաժնի վարիչ, զբաղվել գործիքավորմամբ, 1991 թվականիցից եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի երաժշտական բաժնի խմբավարը։
2004 թվականից Ռուսլան Գալստյանը դասավանդել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է 4 լարային կվարտետ (1963-1966), Սիմֆոնիա-պոեմ (1968), Խորեոգրաֆիկ սիմֆոնիա, պիեսներ (մենանվագներ, դուետներ), կոնցերտներ՝ ալտի և կամերերային նվագախմբի, ջութակի, ալտի, հարված. գործիքների և կամերային նվագախմբի, սոնատներ՝ մենանվագ ջութակի, մենանվագ ալտի, 4 կվարտետ՝ փայտե փողային գործիքների, կոնցերտ՝ ֆլեյտայի և կամերերային նվագախմբի համար, կինոյի («Սիրո աստղ») և թատրոնի երաժշտություն, երգեր, օրհներգեր։ Հրատարակել է «Լարային կվարտետ № 3», «Սոնատ մենանվագ ջութակի համար», «45-ի գարունը» (երգ) աշխատությունները։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համամիութենական մրցույթի դափնեկիր (1969, Լենինգրադ)
- Կոմիտասի անվան մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Галстян Руслан Саркисович - Биография». www.biografija.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |