Ռուսաց լեզվի օր
Ռուսաց լեզվի օր День русского языка | |
---|---|
Այլ կերպ | Պուշկինյան օրը Ռուսաստանում |
Տեսակ | միջազգային օր և տոն |
Ամսաթիվ | Հունիսի 6[1] |
սկսած | 2010[2] |
Հաստատված | Ռուսաստանի նախագահի 2011 թվականի հունիսի 6-ի հրամանագրով |
Ի հիշատակ | ռուսերեն[1] |
Կայք | un.org/ru/observances/russian-language-day/(ռուս.) |
Ռուսաց լեզվի օր (ռուս.՝ День русского языка), ռուսական և միջազգային պետական տոն, նվիրված ռուսաց լեզվին։ Նշվում է հունիսի 6-ին՝ Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը։ Ռուսաստանի Դաշնությունում տոնը սահմանվել է 2011 թվականին, ՄԱԿ-ը սահմանել է 2010 թվականին[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաց լեզվի օրվա գաղափարը առաջին անգամ հայտնեց «Ռուսական բառախաղ» նախագծի հեղինակ Իվան Կլիմենկոն «Խորհրդարանական թերթի» էջերում 2007 թվականի դեկտեմբերի 26-ին[4]։
Ավելի վաղ, 1996 թվականին, ռուսաց լեզվի պաշտպանության օրը՝ հունիսի 6-ին, Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը, Ղրիմի ռուսական համայնքը սկսել է տոնել։ Սկսած 2007 թվականից Ղրիմում նրանց նախաձեռնությամբ հունիսի 6-ին սկսեց իրականացվել ռուսական, սլավոնական մշակույթի Մեծ ռուսական խոսք միջազգային փառատոնը։ Հենց այդ օրը փառատոնի մասնակիցներին տարիներ շարունակ շնորհավորում է Ռուսաստանի Դաշնության նախագահը։
2011 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրվեց հրամանագիր՝ «Սահմանել ռուսաց լեզվի օր և նշել այն ամեն տարի հունիսի 6-ին, ռուս մեծ բանաստեղծ, ժամանակակից ռուսաց գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը»[5]։
ՄԱԿ-ում լեզուների օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրենիի լեզվի օրվա հետ մեկտեղ ՄԱԿ-ում նշվում են կազմակերպության պաշտոնական լեզուների օրերը։ Նրանք ընդունվել էին 2010 թվականին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության աջակցության, բազմալեզվության և մշակութային բազմազանության շրջանակներում[6]։ Այդ օրերին անցկացվող միջոցառումները ուղղված են պաշտոնական լեզուների իրավահավասարության, ՄԱԿ-ի աշխատակիցների պատմության մասին իրազեկվածության, և ՄԱԿ-ի լեզուների զարգացմանը։
ՄԱԿ-ում ռուսաց լեզվի օրը նշվում է հունիսի 6-ին՝ Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը[7]։
ՄԱԿ-ի լեզուների օրերը նշվում է ՄԱԿ-ի մյուս միջազգային օրերի հետ մեկտեղ[8]։
Լեզուների հիշարժան օրեր ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 20՝ ֆրանսերեն լեզվի օր (Ֆրանկոֆոնիայի միջազգային օր)։
- Ապրիլի 20՝ Չինարեն լեզվի օր (նվիրված է չինական գրերի հիմնադիր Ցան Ցզեյին)։
- Ապրիլի 23՝ Անգլերեն լեզվի օր (Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան օրը)։
- Ապրիլի 23՝ Իսպաներեն լեզվի օր (Միգել Սերվանտեսի մահվան օրը)։
- Հունիսի 6՝ Ռուսաց լեզվի օր (Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը)։
- Դեկտեմբերի 18՝ Արաբերեն լեզվի օր (1973 թվականին արաբերեն լեզուն Գլխավոր Ասամբլեայի ու նրա հիմնական կոմիտեների պաշտոնական և աշխատանքային լեզուներում ընդգրկելու որոշման հաստատման օրը)[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.un.org/ru/observances/russian-language-day/
- ↑ https://news.un.org/en/story/2010/02/329922
- ↑ День русского языка. Официальный сайт ООН
- ↑ Иван Клименко (2007 թ․ դեկտեմբերի 27). ««Да будет день!»». Парламентская газета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ О Дне русского языка : Указ Президента РФ от 06.06.2011 № 705 // Собрание законодательства РФ. 13.06.2011. № 24. Ст. 3401.
- ↑ Department of Public Information to Launch ‘Language Days at the United Nations’(անգլ.)
- ↑ 7,0 7,1 День русского языка в ООН
- ↑ Список международных дней на сайте ООН