Ռուսաց լեզվի օր
Ռուսաց լեզվի օր День русского языка | |
---|---|
Այլ կերպ | Պուշկինյան օրը Ռուսաստանում |
Տեսակ | միջազգային օր և տոն |
Ամսաթիվ | Հունիսի 6 |
Հաստատված | Ռուսաստանի նախագահի 2011 թվականի հունիսի 6-ի հրամանագրով |
Կայք | un.org/ru/observances/russian-language-day/(ռուս.) |
Ռուսաց լեզվի օր (ռուս.՝ День русского языка), ռուսական և միջազգային պետական տոն, նվիրված ռուսաց լեզվին։ Նշվում է հունիսի 6-ին՝ Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը։ Ռուսաստանի Դաշնությունում տոնը սահմանվել է 2011 թվականին, ՄԱԿ-ը սահմանել է 2010 թվականին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաց լեզվի օրվա գաղափարը առաջին անգամ հայտնեց «Ռուսական բառախաղ» նախագծի հեղինակ Իվան Կլիմենկոն «Խորհրդարանական թերթի» էջերում 2007 թվականի դեկտեմբերի 26-ին[2]։
Ավելի վաղ, 1996 թվականին, ռուսաց լեզվի պաշտպանության օրը՝ հունիսի 6-ին, Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը, Ղրիմի ռուսական համայնքը սկսել է տոնել։ Սկսած 2007 թվականից Ղրիմում նրանց նախաձեռնությամբ հունիսի 6-ին սկսեց իրականացվել ռուսական, սլավոնական մշակույթի Մեծ ռուսական խոսք միջազգային փառատոնը։ Հենց այդ օրը փառատոնի մասնակիցներին տարիներ շարունակ շնորհավորում է Ռուսաստանի Դաշնության նախագահը։
2011 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրվեց հրամանագիր՝ «Սահմանել ռուսաց լեզվի օր և նշել այն ամեն տարի հունիսի 6-ին, ռուս մեծ բանաստեղծ, ժամանակակից ռուսաց գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը»[3]։
ՄԱԿ-ում լեզուների օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրենիի լեզվի օրվա հետ մեկտեղ ՄԱԿ-ում նշվում են կազմակերպության պաշտոնական լեզուների օրերը։ Նրանք ընդունվել էին 2010 թվականին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության աջակցության, բազմալեզվության և մշակութային բազմազանության շրջանակներում[4]։ Այդ օրերին անցկացվող միջոցառումները ուղղված են պաշտոնական լեզուների իրավահավասարության, ՄԱԿ-ի աշխատակիցների պատմության մասին իրազեկվածության, և ՄԱԿ-ի լեզուների զարգացմանը։
ՄԱԿ-ում ռուսաց լեզվի օրը նշվում է հունիսի 6-ին՝ Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը[5]։
ՄԱԿ-ի լեզուների օրերը նշվում է ՄԱԿ-ի մյուս միջազգային օրերի հետ մեկտեղ[6]։
Լեզուների հիշարժան օրեր ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտի 20՝ ֆրանսերեն լեզվի օր (Ֆրանկոֆոնիայի միջազգային օր)։
- Ապրիլի 20՝ Չինարեն լեզվի օր (նվիրված է չինական գրերի հիմնադիր Ցան Ցզեյին)։
- Ապրիլի 23՝ Անգլերեն լեզվի օր (Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան օրը)։
- Ապրիլի 23՝ Իսպաներեն լեզվի օր (Միգել Սերվանտեսի մահվան օրը)։
- Հունիսի 6՝ Ռուսաց լեզվի օր (Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը)։
- Դեկտեմբերի 18՝ Արաբերեն լեզվի օր (1973 թվականին արաբերեն լեզուն Գլխավոր Ասամբլեայի ու նրա հիմնական կոմիտեների պաշտոնական և աշխատանքային լեզուներում ընդգրկելու որոշման հաստատման օրը)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ День русского языка. Официальный сайт ООН
- ↑ Иван Клименко (2007-12-27)։ ««Да будет день!»»։ Парламентская газета։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-31-ին։ Վերցված է 2016-06-06
- ↑ О Дне русского языка : Указ Президента РФ от 06.06.2011 № 705 // Собрание законодательства РФ. 13.06.2011. № 24. Ст. 3401.
- ↑ Department of Public Information to Launch ‘Language Days at the United Nations’(անգլ.)
- ↑ 5,0 5,1 День русского языка в ООН
- ↑ Список международных дней на сайте ООН