Ֆրանկոֆոնիայի միջազգային օր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրանկոֆոնիայի միջազգային օր (ֆր.՝ Journée internationale de la Francophonie), տոնվում է ամեն տարի մարտի 20-ին՝ ի նշանավորումն 1970 թվականի մարտի 20-ին Նիամեյում ստորագրված համաձայնագրի։ Ֆրանկոֆոնիան ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպություն է և 40 տարուց ավել է, ինչ գոյություն ունի։ Կազմակերպությունը կազմված է 56 անդամ և 19 դիտորդ պետություններից և կառավարություններից, որոնք կիսում են ընդհանուր դարձած արժեքներ, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն։
Ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։ Աշխարհում հաշվում է 220 միլիոն ֆրանսախոս (60%-ի տարիքը չի անցնում 30-ը)։ Չնայած այսօր ֆրանսերենը գնալով իր տեղը զիջում է անգլերենին, բայց և այնպես շարունակում է մնալ աշխարհի մշակութային գանձերից մեկը։ Հենց այդ լեզվով էին գրում և խոսում Վոլտերը, Հյուգոն, Դյուման, Բալզակը և շատ ու շատ հռչակավոր մարդիկ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը Archived 2013-04-12 at the Wayback Machine.