Jump to content

Ռուս-վրացական սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ցամաքային սահմանը

Ռուս-վրացական միջպետական սահման (ռուս.՝ России-грузинской границы, վրաց.՝ რუსეთ-საქართველოს საზღვარზე), Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ցամաքային, միջպետական սահմանն է։

Պատմության տարբեր ժամանակաշրջաններում այստեղ իրադրությունը եղել է լարված։ Այն իր լարվածության գագաթնակետին է հասել 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո[1][2]։

Ռուսական կայսրության և Վրաց թագավորության (Քարթլի, Կախեթ) սահմանը կապվել է 18-րդ դարում, այն բանից հետո, երբ Հյուսիսային Օսիան միացավ Ռուսաստանին։ Ռուսաստանի մաս դարձան նաև 1801 թվականին Քարթլի-Կախեթը, իսկ 1818 թվականին՝ Իմերեթը։

1918 թվականի հունիսի 8-ին հռչակվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության անկախությունը (1920 թվականի մայիսի 7-ին պետությունը պաշտոնապես ճանաչվել է)։ ՌԽՖՍՀ-ի և Վրաստանի սահմանը գծվեց Կովկասյան լեռներով։ Վրաստանի խորհրդայնացումից հետո վերջինս հայտնվեց Խորհրդային Միության ԱԽՖՍՀ-ի և ապա Վրացական ԽՍՀ-ի կազմի մեջ։ Այս տարիներին Վրացական ԽՍՀ-ի սահմանը ՌԽՖՍՀ-ի հետ համարվում էր չեչենների և կարաչայների պատմական հայրենիքը, որը քաղաքական նկատառումներով գտնվում էր խորհրդային պետության տիրապետության տակ։

Վրաստանի ներկայիս սահմանը սահմանագծվեց խորհրդային Վրաստանի օրինակով։ Ռուս-վրացական պատերազմից հետո բռնազավթված Աբխազիան և Հարավային Օսիան տապալեցին տեղի վրացական կառավարիչներին՝ ստեղծելով ռուսամետ կառավարություն։

Ռուսական աղբյուրներում ընդունված է ռուս-վրացական սահման համարել նաև վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ռուսաստանի և Վրաստանի միջպետական սահման՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհ». Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին. Վերցված է 2016-09-22-ին.
  2. Ռուսաստանի և Վրաստանի միջպետական սահմանը