Ռոուզ Բիրն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոուզ Բիրն
անգլ.՝ Rose Byrne
Ծնվել էհուլիսի 24, 1979(1979-07-24)[1] (44 տարեկան)
ԾննդավայրBalmain, Ավստրալիա[2]
ԿրթությունՍիդնեյի համալսարան, Hunters Hill High School?, Australian Theatre for Young People? և Bradfield College?
Քաղաքացիություն Ավստրալիա
Կրոնագնոստիցիզմ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիPeter Rabbit?, Peter Rabbit 2: The Runaway? և Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem?
Համատեղ ապրող(ներ)Բոբի Կանավալե
Պարգևներ և մրցանակներ

Մերի Ռոուզ Բիրն[3][4] (անգլ.՝ Mary Rose Byrne, հուլիսի 24, 1979(1979-07-24)[1], Balmain, Ավստրալիա[2])[5], ավստրալիացի դերասանուհի։ Բիրնն իր դերասանական դեբյուտը կատարել է 1992 թվականին, Dallas Doll ֆիլմում խաղալով փոքր դեր[6]։

2000 թվականին նա գլխավոր դեր է խաղացել ավստրալիական «The Goddess of 1967» կինոնկարում, որի շնորհիվ արժանացել է Volpi Cup մրցանակի Լավագույն դերասանուհի անվանակարգում[7]։ 2007-2012 թվականներին նա խաղացել է Էլեն Փերսոնսի դերը կաբելային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Damages» ֆիլմում և արժանացել երկու «Ոսկե գլոբուս» և երկու «Primetime Emmy Award» մրցանակի։ Գրին Քլոսի հետ մասնակցել է շոուի բոլոր 59 էպիզոդներին։ Բիրնը խաղացել է նաև «Տրոյա», «28 շաբաթ անց», «Նախանշաններ», «Դավադիրը», «Իքս մարդիկ։ Առաջին դաս», «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմերում, ինչպես նաև «Փախուստ Վեգասից», «Հարսնաքույրերը», «Կադրեր», «Հարևանները», «Հարևաններ։ Պատերազմի ուղու», «Լրտես» կատակերգություններում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրնը ծնվել է Բելմեյնում՝ Սիդնեյի արվարձաններից մեկում՝ Նոր Հարավային Ուելսում և ունի իռլանդական և շոտլանդական ծագում[8][9]։ Նա նախակրթական դպրոցի ադմինիստրատոր Ջեյնի և վիճակագրության ու շուկայի հետազոտող Ռոբին Բիրնի դուստրն է[10]։ Նա 4 երեխաներից ամենակրտսերն է, ունի մեծ եղբայր՝ Ջորջը, ինչպես նաև երկու մեծ քույրեր՝ Ալիսը և Լյուսին։ 2009 թվականին հարցազրույցի ժամանակ Բրինը հայտարարել է, որ իր մայրը աթեիստ է, իսկ ինքը և իր հայրը` ագնոստիկ[11]։

Քրոուս Նեսթի Բրեդֆիլդ քոլեջից առաջ Բրինը հաճախել է Բեմեյնի հանրային դպրոց և Հանթերս Հիլ դպրոց[12]։ Այնուհետև տեղափոխվել է Նյութաուն, ապա` Բոնդի[13]։

Նա սկսել է մասնակցել դերասանական դասերի ութ տարեկան հասակում` միանալով Ավստրալիայի երիտասարդների թատրոնին, այնուհետեւ ընդունվել է Սիդնեյի համալսարան[12] : 1999 թվականին Բիրնը դերասանի վարպետություն է սովորել «Atlantic Theater» ընկերությունում, որը հիմնադրել են Դեյվիդ Մամետն ու Ուիլյամ Հ. Մասին[12]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրնն առաջին անգամ խաղացել է Dallas Doll ֆիլմում, երբ նա 13 տարեկան էր[14]։ Նա հայտնվել է ավստրալիական մի շարք հեռուստասերիալներում և «Երկու ձեռքեր» ֆիլմում` խաղալով Հիթ Լեդջերի հետ։ Նա նկարահանվել է «Ժամադրութուն»[15], «Իմ մայրիկ Ֆրանկը», «Աստվածուհի 1967» ֆիլմերում, վերջինի շնորհիվ Վենետիկի կինոփառատոնում արժանացել է Volpi մրցանակի` Լավագույն դերասանուհի անվանակարգում։ Մրցանակաբաշխությունից հետո տված հարցազրույցում Բիրնն ասել է, որ նախքան Վենետիկի կինոփառատոնի մրցանակի արժանանալն ինքը զարմացած էր իր կատարմամբ և համարում էր, որ ֆիլմը դիտման հարմար չէ, քանի որ իր դերը «չափազանց ճնշող» էր։ Բիրնը խոստովանել է․ «Ես ինքս ինձ հակասում եմ, քանի որ ես համոզված եմ, որ չեմ կարող խաղալ և ցանկանում եմ հեռանալ։ Այդ պատճառով ես այդքան անպաշտպան եմ»։

Բիրնը խաղացել է Murder Call ոստիկանական սերիալի էպիզոդում։ Առաջին փուլում նա գլխավոր դեր է խաղում La Dispute-ում և Sydney Theatre ընկերության կողմից բեմադրված Անտոն Չեխովի «Երեք քույր» ներկայացման մեջ[16]։

2002 թվականին Բիրնն առաջին անգամ փոքր դերով հանդես է եկել հոլիվուդյան ֆիլմում։ Նույն տարում նա նկարահանվել է Ուրվականների քաղաքը ֆիլմում, Մեթ Դիլոնի հետ։ Նախորդ տարի մեկնել է Մեծ Բրիտանիա և նկարահանվել Դոդի Սմիթի 1948 թվականին գրված նովելի հիման վրա նկարահանված Թիմ Ֆյուելի նույնանուն կինոնկարում։ 2003 թվականին նկարահանված տարբերակում նա մարմնավորել է Ռոզ Մորթմեյնին։ 2008 թվականին նա նկարահանվել է ավստրալիական 3 ֆիլմրում՝ «Գիշերը, որ մենք անվանել ենք ցերեկ» Մելանի Գրիֆիթի և Դեննիս Հոփերի հետ, «Անուղղելի լավատեսը»-ում, որի համար արժանացել է Australian Film Institute-ի մրցանակի` Լավագույն դերասանուհի անվանակարգում, և «Տանել» կատագերգությունում։ 2004 թվականին Բիրնը խաղում է Բրիսեյրսի դերը Վոլֆրանգ Փիթերսենի «Տրոյա» ֆիլմում[17]։ Այնուհետև նա վերամիավորվում է Փիթեր Օ'ուլի հետ BBC TV-ի «Կազանովա» դրամայում։ Բիրնը Սնուփ Դոգի հետ խաղացել է Դեննի Գրինի «Վարձակալները» ֆիլմում, որը նկարահանված է Բերնալդ Մալամուսի նովելի հիման վրա։ Նա նկարահանվել է ռոմանտիկ, հոգեբանական «Մոլագարություն» թրիլլերում, որտեղ խաղում են նաև Ջոշ Հարթենթը և Դայան Քրուգերը[18]։

2006 թվականին Բիրնը մարմնավորում է Գաբրիել դը Պալեստրոյին, ով ֆրանսիացի արիստկրատ էր և Մարի Անտուանետի ընկերն էր։

2007 թվականին նա խաղացել է Քեսսիի դերը[19], օդաչու Դենի Բոյլիի գիտական գեղարվեստական «Արևի լույս» ֆիլմում[20][21], որին հաջորդում է բժիշկ սպա Սքարլեթ Ռոսի դերը Ջոան Կարլոսի «28 շաբաթ անց» ֆիլմում։ Այնուհետեւ հայտնվել է «Just Buried» կինոնկարում։

2007-2012 թվականներին նա խաղացել է Էլեն Փերսոնսի դերը FX իրավաբանական թրիլլեր հեռուստասերիալի բոլոր 5 սեզոններում[22][23]։ Նա 2008 թվականին Հուգո Ուոինի հետ խաղացել է ավստրալիական «Նուրբ խայծ» ֆիլմում։

2009 թվականին, Բիրնը Նիկոլաս Սաժի հետ խաղացել է գիտական «Նախանշաններ» թրիլլերում։ Հետագայում նա հայտնվել է «Ինդի» կինոնկարում, Հագ Դենսի հետ միասին։ Նա 2010 թվականին նկարահանվել է «Փախուստ Վեգասից» կատակերգությունում, Ռասեել Բրենդի և Ջոնա Հիլի հետ միասին։ Նա նաև նկարահանվել է Ջեյմս Ուանի «Դավադիրը» սարսափ ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերին Toronto International Film Festival-ի ժամանակ[24] և մեծ ընդունելության է արժանացել 2011 թվականի ապրիլի մեկին[25]։ «Դավադիրը» ֆիլմի բյուջեն կազմել է 97 միլիոն ամերիկյան դոլար, որի 1.5 միլիոնը ներդրել են Ջեյմս Ուանը և Լեյ Ուաննելը[26]։

Բիրնը նաև խաղացել «Հարսնաքույրերը» ֆիլմում, Քրիսթեն Ուիգի դերում, որը հեռարձակվել է 2011 թվականի մայիսի 11-ին։ Հելենը վատ ակնարկներ է արել իր դերի՝ Քրիսթեն Ուիգսի, մասին[27][28]։ Նա խաղացել է Մորիա Մաք Դանեգթի դերը Իքս մարդիկ ֆիլմի սփին օֆում` «Իքս մարդիկ։ Առաջին դաս»-ում», որը գրել է Մեթյու Վաուղը։ Ֆիլմը հեռարձակվել է 2011 թվականի հունիսի 3-ին[29]։

2013 թվականին Բիրնը նկարահանվել է «Տեղը սոճիների տակ» կրիմինալ դրամայում, Գոսլինգի և Բրեդլի Քուփերի հետ միասին։ Նկարահանվել է նաև «Կադրեր» կատակերգությունում Վայնս Վաուղի և Օուն Վիլսոնի հետ միասին, «Շրջադարձ» կարճամետրաժ ֆիլմում՝ Թիմ Վիլսոնի բոլոր հատկանիշներով[6]։ Բիրնը խաղացել է ամուսնացած կնոջ դեր «Տալիս եմ մի տարի» ֆիլմում։ Կատագերգությունը նոր ամուսնացած զույգերի առաջին տարվա փորձությունների և փորձանքների մասին է։

Բիրնը կրկրն խաղում է ավստրալիացի Ուալի Ուելլի հետ «Դավադիրը։ Գլուխ 2» ֆիլմում, որը հեռարձակվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, որտեղ կրկին խաղում էին Պատրիկ Ուիլսոնը Լին Շայը[30]։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է տարբեր կարծիքներ[31] և դարձել US box ընկերության սեպտեմբեր ամսի ամենադիտված ֆիլմը[32]։ «Դավադիրը։ Գլուխ 2» ֆիլմը ունեցել է ֆինանսական հաջողություն և ունենալով 160 միլիոն ամերիկյան դոլար բյուջե[33]։

2014 թվականին Բիրնը նկարահանվում է կատակերգական «Հարևանները» ֆիլմում, Սեթ Րոգենի և Զաք Էֆրոնի հետ միասին։ Ֆիլմն ստացել է դրական գնահատականներ, գրանցվել է տոմսերի բարձր վաճառք[34][35]։ 1982 թվականի Էնի ֆիլմի ռիմեյքում Բիրնը խաղաղացել է պարոն Սթեքսի գործընկեր Գրեյս Ֆերալի դերը։ Բիրնի ելույթը ռեժիսորների կողմից հիմնականում գովասանքի է արժանացել` կինոնկարն անվանելով անակնկալ ֆիլմ։ 2015 թվականին Բիրնը Մելինա Մքքարթիի, Ջուդ Լաուի և Ջեյսոն Սթահամի հետ միասին նկարահանվել է «Լրտես» կատակերգական ֆիլմում[36]։ 2016 թվականին խաղացել է Մոյրա Մաքդագենթի դերը «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[37]։

2016 թվականին, Ռեբեկա Սքլութը («Հենրիթա Լեքսի անմահ կյանքը» ֆիլմի հեղինակը) հայտարարել է, որ Բիրնը պետք է խաղա HBO-ի գրքի Սքլութի դերը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Օփրա Ուինֆրեյը և Րենի Էլիս Գոլդսբերին։ Սանդրա Բուլոքի, Ռաքել Ուեզի, Սելենա Գոմս,Վանեսա Հանգենսի, Զուի Դիսչենլի և Աննա Կադրիքի հետ միասին նկարահանվել է «Մենք քո առաջինն ենք» ֆիլմում։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրնը 2004-2009 թվականներին եղել է Max Factor ապրանքանիսշի դեմքը և Who Magazine ամսագրում անվանակոչվել է որպես «2007 թվականի ամենագեղեցիկ մարդ»[38]։

Բիրնը աջակցել է UNICEF Australia ընկերությանը` լինելով դիզայներների միասնական արշավի դեմքը։ 2006 թվականին դարձել է Tropfest ժյուրիի անդամ, իսկ 2007 թվականին՝ Tropfest@Tribeca[39]։ Նա ԴԱԱԻ-ի (դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտ) երիտասարդ դերասանների ստուդիայի շրջանավարտ է և դեսպան[40]։ 2014 թվականին Բիրնը դարձելլ է ավստրալիական նորաձև շքեղ աքսեսուարների Օրոտոն ընկերության դեմքը[41]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրնը 6 տարի հարաբերություննեներ է ունեցել ավստրալիացի դերասան, տնօրեն և գրող Բրենդան Քուելի հետ։ Քուելը Սիդնեյից տեղափոխվել է Նյու Յորք և հետևել է Բիրնի հաջողություննրին «Վնասվածքներ» հեռուստասերիալում։ Հարաբերությունները ավարտվել են 2010 թվականի հունվարին[42]։

2012 թվականին Բիրնն սկսել է հանդիպել ամերիկացի դերասան Բոբի Քենևելի հետ։ Զույգը ունի երկու որդի[43]։ 2016 թվականի փետրվարին ծնվել է նրանց առաջին որդին՝ Ռոքոն[44]։ Երկրորդ որդին` Ռաֆան, ծնվել է 2017 թվականի նոյեմբերին։

2013 թվականին Բիրնը եղել է Նյու Յորքում և հայտարարել է, որ կասկածներ ունի կայուն կարիերայի վերաբերյալ. «Ես չեմ կարծում, որ անապահովության զգացումը երբևէ կլքի ձեզ։ Դու ֆրիլանսեր ես։ Մշտապես կա անորոշության տարրը"[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի վերնագիր Դեր Նշումներ
1994 Dallas Doll ՐԵսթուրս Սամերս
1999 Երկու ձեռքեր Ալեքս
2000 Իմ մայրիկ Ֆրանկը Ջեննի
2000 1967 թվականի հերոսը Բի․Ջի
2002 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների Դորմ
2002 Ուրվականների քաղաքը Սաբրինա
2003 Ես գրավել եմ ամրոցը Ռոս Մորթմեյն
2003 Գիշերը, որ մենք անվանել ենք ցերեկ Էնդրյու Էփլիբի
2003 Անուղղելի լավատեսը Ջեմմա Թեյլոր
2003 Տանել Սոնջա Սթիլենո
2004 Տրոյա Բրիսեյս
2004 Մոլագարություն Alex Denver
2005 Վարձակալները Իռեն Բելլ
2006 Մարիա Անտուանետա Յոլանդ դե Փոլաստրոն
2006 Մահացած աղջիկը Leah Սեգմենտ։ "Քույր"
2007 Արևի լույս Քեսի
2007 28 շաբաթ անց Մաժոր սկարլետ Լևի
2008 Just Buried Ռոբերտա Քնիքլ
2008 Նուրբ խայծ Այրիս
2009 Նախանշաններ Դիանա Ուայլենդ
2009 Ադամ Նեթ Բոչուալթ
2010 Ես քեզ նույնպս սիրում եմ Դրանկ Փեսենջր Կամեո
2010 Փախուստ Վեգասից Ջեքի Քյու
2010 Դավադիրը Րինեյ Լամբերտ
2011 Հարսնաքույրերը Հելեն Հերիս III
2011 Իքս մարդիկ։ Առաջին դաս Մոյրա Մաքթագենթ
2012 Տեղը սոճիների տակ Ջենիդեր Քրոս
2013 Տալիս եմ մի տարի Նեթ Րեդֆրն
2013 Կադրեր Դանա Սիմս
2013 Շրջադարձ Րիլեն Սեգմենտ։ "Շրջադարձ"
2013 Դավադիրը։ Գլուխ 2] Րենայ Լամբերտ
2014 Հարևանները Քելլի Րեդնի
2014 Չափահաս սկսնակները Ջասթին
2014 Սա այն տեղն է, որտեղ թողնւմ եմ քեզ Փենի Մուր
2014 էնի Գրեյս Ֆարել
2014 Միաբանություն Նարաթոր Իրավաբան
2015 Լրտես Ռայնա Բոյանով
2015 Մեդդլերը Լորի Միներվինի
2016 Հարևաններ։ Պատերազմի ուղու վրա Kelly Radner
2016 Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս Մոյրա Մաքդագենթ
2017 Ես քեզ սիրումեմ հայրիկ Գրեյս Քուլեն
2018 Ջուլիեն Էնի Փլեթ
2018 Նապաստակ Փիթրը Ջեմիմա Փադլ Դաք(ձայն) / Բեա
2018 Ակնթարթային ընտանիք Էլի Post-production

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1995 Echo Point Բելինդա O'Քոնր
1997 Ընկած հրեշտակներ Սիոբան Էպիզոդ։ "Lerve, Lerve, Lerve"
1997 Վայրի վայր Հեյդի Բենսոն 2 Էպիզոդ
1999 Մեծ երկինք էնջի Էպիզոդ՝ "Ընտանեկան զբաղմունք"
1999 Սիրային սիրտ Չարլի Ուիթլի 3 Էպիզոդ
2000 Սպանող զանգ Սարա Ուաթսոն Էպիզոդ՝ "Կյանքի ոճը"
2005 Կազանովա Էդիթ 3 Էպիզոդ
2007–2012 Վնասվածքներ Էլեն Սփերսոնս Բոլոր 59 Էպիզոդներ
2013 Փորթլանդիա Էպիզոդ՝ "Փափուկ բացում"
2013 Հոլիվուդյան Խաղի գիշեր Ինքը Էպիզոդ՝ "Խնջույքի մարդիկ"
2016 Անցած շաբաթ գիշերը Ջոն Ոլիվերի հետ Chloe Էպիզոդ՝ "Սեզոն 3, Էպիզոդ 20"
2016 Պասիվություն Էլիզաբեթ 5 Էպիզոդ
2017 Հենրիթա Լեքսի անմահ կյանքը Ռեբեկա Սքլութ Հեռուստատեսային ֆիլմ

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2000 La Dispute Էդին Սիդնեյի թատերական ընկերություն
2001 Երեք քույր Իրինա
2014–15 Դու չես կարող վերցնել դա քեզ հետ Ալիս Սիքմոր Լոնգյսր թատրոն
2016 Speed-the-Plow Կարեն Րոսիլն Փեքեր թատրոն, Ուոլշ Բեյ Սիդնեյ (Սիդնեյի թատերական սահմանափակ ընկերություն)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Երգիչ Նշումներ
2000 "Black the Sun" Ալեքս Լոյդ
2002 "I miss you"[45] Դարեն Հայես
2007 "Digital Versicolor"[46] Գլասս Քենդի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 http://ibdb.com/person.php?id=497565
  3. «Rose Byrne talks Irish Roots – & movies Damages, Knowing & Get Him to the Greek». YouTube. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  4. Annette Dasey (2009 թ․ հունիսի 10). «Ten Minutes with Rose Byrne». Yahoo! 7 Lifestyle. Yahoo! Lifestyle Network. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  5. «Rose Byrne Biography (1979-)». FilmReference.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  6. 6,0 6,1 6,2 Michael Bodey (2013 թ․ փետրվարի 27). «A funny thing happened to Rose Byrne». The Australian. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  7. Paul Fischer (2001 թ․ ապրիլի 22). «Interview: Rose Byrne for "The Goddess of 1967"». Dark Horizons. Dark Futures Pty. Limited. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  8. Burke, Gavin (2009 թ․ մարտի 25). «Q&A With Star of 'Knowing', Rose Byrne». entertainment.ie. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
  9. Lipworth, Elaine (2009 թ․ հուլիսի 31). «Rose Byrne: 'I wanted to be Kylie Minogue'». The Sunday Times. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  10. «Rose Byrne Biography (1979–)». Filmreference.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  11. «Actress Rose Byrne on 'Knowing' Religion & the End of the World». Blackbookmag.com. 2009 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Rose Byrne Biography». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. «Rose Byrne, accidental star». 2003 թ․ հուլիսի 5.
  14. Sacha, Molitorisz (5 July 2007). Rose Byrne accidental star. The Age
  15. «The Date (1999)». Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  16. «Rose Byrne- Biography». Yahoo! Movies. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  17. Michael, Fitzgerard (18 May 2004)The Goddess of Troy Արխիվացված 2013-08-17 Wayback Machine The Time
  18. Josh, Hartnett (July 2004).TV.com Rose Byrne Josh Hartnett's interview. Արխիվացված 14 Հոկտեմբեր 2007 Wayback Machine Interview
  19. Kevin, Maher (17 March 2007). Byrne as hot as the sun. The Time
  20. Stacy, Layne (16 July 2007). Horror.com Rose Byrne Interview. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Horror.com
  21. Jack, Foley (18 April 2007). Sunshine Rose Byrne Interview. Արխիվացված 2018-11-27 Wayback Machine Indie London
  22. Tim, Surette (14 August 2007). TV.com Q&A: Damages' Rose Byrne TV.com
  23. Moore, Frazier (12 October 2007). Byrne is damaged lawyer on 'Damages'. "Associated Press" Արխիվացված 16 Հոկտեմբեր 2007 Wayback Machine
  24. «First Casting for James Wan's Now Filming Insidious». Bloody Disgusting. 2010 թ․ ապրիլի 21. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  25. «Haunted House Film Insidious To Be Released on April Fool's Day». Shockya.
  26. «Insidious Chapter 2». comingsoon.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  27. «Rose Byrne Signs on to the Untitled Kristen Wiig Project». Movieweb.com. 2010 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  28. Garth, Franklin (18 June 2010) Several More Join Wiig's "Bridesmaids" darkhorizons.com
  29. Keyes, Rob (2010 թ․ օգոստոսի 16). «Rose Byrne To Play Moira MacTaggert in X-Men: First Class». screenrant.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  30. Zack Mandell (2012 թ․ դեկտեմբերի 11). «The "Insidious" Sequel: What Lies Ahead». Yahoo! Voices. Yahoo! Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  31. «Insidious: Chapter 2». Metacritic. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  32. Mendelson, Scott (2013 թ․ սեպտեմբերի 14). «Friday Box Office: 'Insidious Chapter 2' Scares Up $20m on Friday the 13th». Forbes. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  33. «Insidious Chapter 2 (2013)». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  34. «Neighbors». Metacritic. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  35. «Neighbors (2014)». Box Office Mojo. 2014 թ․ հուլիսի 5. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  36. Rose Byrne Biography Արխիվացված 2018-04-08 Wayback Machine. Retrieved 19 March 2016|
  37. Franich, Darren (2015 թ․ հունվարի 30). «'X-Men: Apocalypse': Rose Byrne Returning As Moira MacTaggert». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  38. Bishop, Olivia (2007 թ․ հունիսի 15). «Most Beautiful People: Rose Byrne». Who. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  39. McCarthy, Sean L (31 August 2007). Tropfest@Tribeca comes to NYC . Արխիվացված 2011-06-29 Wayback Machine "Nydailynews"
  40. «Actress Rose Byrne». Pbs.org. 2011 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  41. «Rose Byrne is the face of Oroton». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  42. «Rose Byrne and Brenden Cowell Split». Pedestrian TV. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին.
  43. Nahas, Aili (2015 թ․ հունիսի 4). «Rose Byrne Reveals the Best Thing About Dating Bobby Cannavale». People. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  44. «Rose Byrne and Bobby Cannavale Welcome Son Rocco». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին. People February 6, 2016. Retrieved March 3, 2016.
  45. «Nicole Kidman, Simon Baker, Rose Byrne and the pop videos that launched them to stardom». News.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  46. «Glass Candy - Digital Versicolor». YouTube. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոուզ Բիրն» հոդվածին։