Հոջսոնը առավել հայտնի է դարձել այն ժամանակ, երբ գլխավորում էր Շվեդիայի ազգային հավաքականը, 1994 թվականի աշխարհի առաջնությունում Շվեդիան հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ, գրավեց 3-րդ հորիզոնականը[5]։ Գլխավորել է մի շարք հայտնի ակումբներ՝ «Մալմյոն», «Բլեքբեռն Ռովերսը», «Ուդինեզեն», «Ֆուլհեմը» և «Լիվերպուլը»[6]։
Հոջսոնը մի քանի անգամ աշխատել է ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունում, ուսումնասիրել է Եվրոպայի առաջնությունը, իսկ 2006 թվականին աշխարհի առաջնությունը։ Հադգսոնը աշխատել է նաև որպես հեռախոսների փորձագետ, լինելով պոլիգլոտ[7]։
Հոջսոնը ծնվել է Լոնդոնում[8]։ Մայրը եղել է հացթուխ, իսկ հայրը, որը Էվերթոնի երկրպագու էր աշխատել է Լիվերպուլի քիմիական գործարանում։ Հոջսոնը սովորել է Ջոն Ռասքինի անվան քերականական դպրոցում[8][9]։ Խաղացել է դպրոցի ֆուտբոլային թիմում, որի մարզիչը եղել է Լենի Լավրենչը[9]։
Ռոյը իր երիտասարդական կարիերան սկսել է անգլիական «Քրիսթալ Փելաս» թիմում[10]։ «Քրիսթալ Փելաս»-ում Ռոյը խաղում է 3 տարի, որից հետո տեղափոխվում է «Մեյդսոն Յունայթեդ»։ Մարզչական կարիերայի առաջին քայլերը անում է Շվեդիայում[11], Ռոյը այնտեղ գլխավորում է «Հալմստադ» ակումբը։