Ռոմեշ Չանդրա
Ռոմեշ Չանդրա հինդի՝ रोमेश चंद्रा | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1919 |
Ծննդավայր | Ֆեյսալաբադ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 4, 2016 (97 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և քաղաքական գործիչ |
Ամուսին | Փերին Չանդրա |
Կուսակցություն | Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Խաղաղության համաշխարհային խորհուրդ |
Romesh Chandra Վիքիպահեստում |
Չանդրա Ռոմեշ (մարտի 30, 1919, Ֆեյսալաբադ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 4, 2016, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կոմունիստ լրագրող, Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար։
Ավարտել է Լահորի և Քեմբրիջի համալսարանները։ 1939 թվականին դարձել է Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) անդամ, 1952 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի, 1958 թվականից՝ ՀԿԿ Ազգային խորհրդի և դրա ԿԳԿ-ի անդամ, 1963 - 1967 թվականներին եղել է ՀԿԿ Ազգային խորհրդի կենար, քարտուղարության անդամ։
1963 - 1966 թվականներին Չանդրան եղել է ՀԿԿ օրգան «Նյու էյջ» («New Age») թերթի խմբագիրը։ 1952 – 1963 թվականները՝ Խաղաղության համահնդկական խորհրդի գլխավոր քարտուղար, 1953 թվականից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ, 1966 թվականից՝ գլխավոր քարտուղար, ԽՀԽ նախագահության անդամ, 1977 թվականին ընտրվել է ԽՀԽ նախագահ։
Պարգևատրվել է Ժոլիո Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր 1968 թվականին։ Պարգևատրվել է նաև Լենինի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմեշ Չանդրա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 668)։ |
- Մարտի 30 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Հուլիսի 4 մահեր
- 2016 մահեր
- Մումբայ քաղաքում մահացածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդիկ հասարակական գործիչներ
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ
- Հնդիկ լրագրողներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին