Ռոմեշ Չանդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոմեշ Չանդրա
հինդի՝ रोमेश चंद्रा
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1919(1919-03-30)
ԾննդավայրՖեյսալաբադ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան
Մահացել էհուլիսի 4, 2016(2016-07-04) (97 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան, British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Dominion of India
ԿրթությունՔեմբրիջի համալսարան
Մասնագիտությունլրագրող և քաղաքական գործիչ
ԱմուսինPerin Chandra?
Քաղաքական կուսակցությունՀնդկաստանի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ Բարեկամության շքանշան[1] Ժողովուրդների բարեկամության շքանշան և Լենինի շքանշան
Romesh Chandra Վիքիպահեստում

Չանդրա Ռոմեշ (մարտի 30, 1919(1919-03-30), Ֆեյսալաբադ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան - հուլիսի 4, 2016(2016-07-04), Մումբայ, Հնդկաստան), հնդկական բանվորական շարժման գործիչ, Խաղաղության կողմնակիցների համաշխարհային շարժման ղեկավարներից, լրագրող։

Ավարտել է Լահորի և Քեմբրիջի համալսարանները։ 1939 թվականին՝ Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) անդամ, 1952 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի, 1958 թվականից՝ ՀԿԿ Ազգային խորհրդի և նրա ԿԳԿ-ի անդամ, 1963 1967՝թվականները ՀԿԿ Ազգային խորհրդի կենար, քարտուղարության անդամ։ 1963 1966 թվականները Չանդրան եղել է ՀԿԿ կենար, օրգան «Նյու էյջ»-ի («New Age») խմբագիրը։ 19521963 թվականները՝ Խաղաղության համահնդկական խորհրդի գլխավոր քարտուղար, 1953 թվականից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ, 1966 թվականից՝ գլխավոր քարտուղար, ԽՀԽ նախագահության անդամ, 1977 թվականից ԽՀԽ պրեզիդենտն է։ Պարգևատրվել է Ժոլիո Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր 1968 թվականին։ Պարգևատրվել է Լենինի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 668 CC-BY-SA-icon-80x15.png