Ռոմա Դաունի
Ռոմա Դաունի անգլ.՝ Roma Downey | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1960[1][1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Իռլանդիա |
Ազգություն | իռլանդական ծագումով ամերիկացի |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | University of Brighton?, Լոնդոնի դրամատիկական ստուդիա, University of Santa Monica? և Thornhill College? |
Երկեր | Touched by an Angel? և A Woman Named Jackie? |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Ամուսին | Mark Burnett? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | roma-downey.com |
Roma Downey Վիքիպահեստում |
Ռոմա Դաունի (անգլ.՝ Roma Downey մայիսի 6, 1960[1][1], Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և իռլանդական ծագմամբ պրոդյուսեր, որն առավել հայտնի է «Հրեշտակի հպում» հեռուստասերիալում խաղացած դերով, որը նրան բերել է «Էմմիի» և «Ոսկե գլոբուսի» երկու անվանակարգ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաունին ծնվել և մեծացել է Դերի քաղաքում։ Նա սովորել է Thornhill College-ում։ Ի սկզբանե Դաունին ցանկացել է դառնալ նկարչուհի և University of Brighton-ում ստացել է բակլավարի աստիճան, սակայն հետագայում որոշել է տիրապետել դերասանուհու մասնագիտությանը՝ ավարտելով Լոնդոնի դրամատիկական ստուդիան, որտեղ խաղացել է Շեքսպիրի, Շոուի և Չեխովի պիեսներում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաունին առավել հայտնի էր «Հրեշտակի հպում» հեռուստասերիալում խաղացած Մոնիկայի դերով, որտեղ նա նկարահանվել է 1994-2003 թվականներին։ Սերիալը հասել է ժողովրդականության և տևել է ավելի քան մեկ տասնամյակ։ 1997-1998 թվականներին Դաունին ստացել է «Էմմիի» երկու մրցանակ՝ «լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում» կատեգորիայում, իսկ 1998-1999 թվականներին «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ «լավագույն կանացի դեր հեռուստատեսային սերիալ-դրամայում» կատեգորիայում[2]։
Դաունին նկարահանվել է մի քանի ֆիլմերում, ինչպիսիք են «Հերակլեսը և ամազոնուհին», «Վարձով ընտանիք», «Երկրորդ մեղրամիս», «Փրկվածների ակումբ», «Մազոտ պատմություն», «Հարսանեկան պար» և «Հետապնդելով Ռանդալսին»։ Վերջին տարիներին նա հիմնականում զբաղվել է վավերագրական ֆիլմերի և մուլտսերիալների արտադրությամբ[3]։
Դաունին «Աստվածաշունչը» մինի սերիալի ստեղծող և պրոդյուսերն է, որը եթեր է հեռարձակվել 2013 թվականի մարտին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոման ամուսնացած է եղել երեք անգամ։ 1987-1989 թվականներից նա ամուսնացած է եղել Լիլանդ Օրսերի հետ։ 1995-1998 թվականներից Դևիդ Էնսպաուգի հետ, որոնց դուստրը՝ Ռայիլ Մարիուին ծնվել է 1996 թվականին։ 2007 թվականին ապրիլի 28-ին Ռոման ամուսնացել է հեռուստատեսային պրոդյուսեր Մարկ Բարնեթի հետ[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1988 | ս | Մեկ կյանք ապրելու համար | One Life to Live | տիկին Ջոաննա Լեյտոն |
1991 | ս | Ջեքի անունով մի կին | A Woman Named Jackie | Ժակլին Բուվե Քենեդի Օնասիս |
1992 | հֆ | Վեր կենալ և հեռանալ | Getting Up and Going Home | Կիմբերլի Ստիվենս |
1992 | հֆ | Դևլին | Devlin | Էյլին |
1993 | հֆ | Նոր տարի | New Year | Սյուզաննա Հարթման |
1994 | հֆ | Հերակլեսը և ամազոնուհին | Hercules and the Amazon Women | Իպոլիտա |
1994-2003 | ս | Հրեշտակի հպում | Touched by an Angel | Մոնիկա |
1995 | ֆ | Վերջին խոսքը | The Last Word | Ռոքսի |
1996-1998 | ս | Ավետյաց երկիր | Promised Land | Մոնիկա |
1997 | հֆ | Վարձով ընտանիք | Borrowed Hearts | Քեթլին Ռասել |
1999 | հֆ | Սիրո փորձություն | The Test of Love | Քեսի Ուիթմեն |
2001 | հֆ | Երկրորդ մեղրամիս | Second Honeymoon | Մեգի Վեսթոն |
2004 | հֆ | Փրկվածների ակումբ | The Survivors Club | Ջիլիան Հեյզ |
2004 | ֆ | Մազոտ պատմություն | Funky Monkey | Մեգան |
2009 | հֆ | Հարսանեկան պար | Come Dance at My Wedding | Լաուրա Ոիլյամս |
2013 | ս | Աստվածաշունչը | The Bible | Մարիամ Աստվածածին |
2014 | ֆ | Աստծո որդին | Son of God | Մարիամ Աստվածածին |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ Internet Movie Database. «Awards for Roma Downey». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
- ↑ New York Times. «Next for 'Survivor' Producer: Bible-Based Scripted Drama». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Mark Burnett, Roma Downey Marry in Malibu — Weddings, Mark Burnett, Roma Downey : People.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմա Դաունի» հոդվածին։ |
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Անգլիացի երգչուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Հոլիվուդյան փառքի ծառուղի