Վարձով ընտանիք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վարձով ընտանիք
Borrowed Hearts
ԵրկիրFlag of Canada.svg Կանադա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա և սուրբծննդյան ֆիլմ
Թվական1997
Լեզուանգլերեն
ՌեժիսորTed Kotcheff?
Սցենարի հեղինակPamela Wallace?
ԴերակատարներRoma Downey?, Eric McCormack? և Հեկտոր Էլիզոնդո
ԵրաժշտությունJohn Welsman?
Նկարահանման վայրՏորոնտո

Վարձով ընտանիք (անգլ.՝ Borrowed Hearts), ամերիկյան ֆիլմ[1], սուրբծննդյան կատակերգություն մելոդրամայի տարրերով այն մասին, որ անհրաժեշտ է հրաշքների հավատալ անգամ այն ժամանակ, երբ կյանքը ցույց է տալիս իր ամենամռայլ կողմերը: Ֆիլմի ռեժիսորն է Թեդ Քոթչեֆն է, գլխավոր դերերում խաղում են Ռոմա Դաունին և Էրիկ Մըքքորմակը[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Ֆիլդը հաջողակ գործարար է, արդյունաբերողի և գործարանատիրոջ ընտանիքի ժառանգ: Հայտնի լինելով որպես աշխատամոլ` Սեմն ուղղակի վայելում էր կանանց ընկերակցությունն ու ընկերուհիներին փոխում էր թաշկինակի պես: Մի օր Սեմի մամուլի քարտուղարը` Դեյվ Էբերը, հայտարարում է, որ կազմակերպության մի հնարավոր գնորդ Սեմին համարում է ընտանիքի կատարյալ հայր ու ամուսին: Սեմը հիացած չէր իր այդ լուրով, բայց այնուամենայնիվ համաձայնում է վարձել դերասանների, ովքեր պետք է խաղան որպես նրա կին և որդի: Մի քանի անհաջող փորձերից հետո Սեմն ի սպառ կորցնում է հաջողակ գործարքի հույսը, երբ հանկարծ նրա տուն է վազում յոթնամյա մի աղջիկ: Աղջկա անունը Զոի Ռասել է, և նա հաճախ է ընկնում անհարմար իրավիճակների մեջ` իր ավելորդ էներգիայի պատճառով: Զոիի մայրը, Քեթլինը, միայնակ մայր է և փորձում է համատեղել մայրական պարտականությունները փող աշխատելու հետ: Ճակատագրի հեգնանքով Քեթլինն աշխատում է Սեմի գործարանում: Մի ժամանակ նա երազում էր նկարիչ դառնալու մասին, բայց նրա ամուսինը նրան միայնակ էր թողել փոքրիկ աղջկա հետ` հեռանալով առանց որևէ բացատրության:

Քեթլինին մեծ գումար է առաջարկում` Զոիի հետ Սեմի ընտանիքի դերը կատարելու համար: Նա Սեմի վրա տպավորություն չի թողնում, սակայն նա ստիպված ընտրում է այս տարբերակը, քանի որ մյուս հավակնորդների կեցվածքը չափից դուրս արհեստական էր: Քեթլինը նույնպես այդքան գոհ չէ ստեղծված իրավիճակից, սակայն նրան գումար է անհրաժեշտ տան վարձը վճարելու համար, և բացի այդ, Զոին սիրահարվել է Սեմի տանը. չէ՞ որ այդ տունը ճիշտ նրա տիկնիկի տնակն է: Վարսավիրները և դիզայներները օգնում են մորը և աղջկան զգեստներ ընտրել, իսկ Սեմի աշխատակիցները նրանց սովորեցնում են, թե ինչ կարելի է և ինչ չի կարելի ասել Պարոն Դել Կամպոյի ներկայությամբ: Նա պլանավորում է մնալ առանձնատանը հանգստյան օրերին և Զոին հմայված է նրանով, քանի որ վստահ է` նա հրեշտակ է և իջել է երկնքից:

Երբ Խավիերը հայտարարում է, որ ինքը մնալու է մինչև բանակցությունների ավարտը, այսինքն, ևս երկու շաբաթ, Զոին, ի տարբերություն Սեմի և Քեթլինի, հիացմունքի մեջ է: Սեմը հուսահատված է, քանի որ ընտանեկան խաղերը նրան բավականին հոգնեցրել են: Քեթլինը ցնցված է իր աղջկա հանդեպ նրա վերաբերմունքից և միանգամից որոշում է թողնել ամեն ինչ և վերադառնալ տուն: Հենց այդ օրը Սեմը գալիս է նրա տուն և ներողություն է խնդրում և խնդրում է հետ վերադառնալ:

Հաջորդ գիշեր «ընտանիքը» և Խավիերը դուրս են գալիս սահելու չմուշկների վրա, և այդ ժամանակ Զոին համոզվում է, որ Խավիերը հրեշտակ է: Սեմը սիրախաղ է անում Քեթլինի հետ և հասկանում է, որ նրա հետ իրեն ավելի հաճելի է, քան մնացած աղջիկների, ովքեր նրա ուշադրությանն էին արժանանում: Երբ «ընտանիքի» ներսում հարաբերությունները սկսվում են կարգավորվել, հանկարծ հայտնվում է Ջերին` Զոիի հայրը: Նա պահանջում է պատմել ողջ ճշմարտությունը, հակառակ դեպքում սպառնում է ձախողել պայմանագիրը: Սեմը նրան գումար է առաջարկում` լռելու և մինչև Սուրբ Ծնունդ ընտանիքի հետ կապ չունենալու համար: Քեթլինը շուտով իմանում է, որ Սեմի և Խավիերի միչև եղած գործարքը ենթադրում է ոչ թե միավորում, ինչպես նա ենթադրում էր, այլ ընկերության վաճառք: Իսկ նա նշանակում է, որ արտադրությունը պետք է տեղափոխվի Մեքսիկա, որին կհետևի գրեթե բոլոր աշխատակիցների, այդ թվում և` Քեթլինի, աշխատանքից հեռացումը: Ի պատասխան դրա` նա ցույց է տալիս Սեմին, թե այդ աշխատանքը որքան է պետք աշխատակիցներին, և դա Սեմին շատ դժվար դրության մեջ է դնում: Սուրբ ծննդյան առավոտը Խավիերն ստորագրում է պայմանագիրը, սակայն Սեմը հրաժարվում է, ասելով որ ինքը չի աշխատում Սուրբ Ծննդյան օրերին: Դրա փոխարեն նա համբուրում է Քեթլինին, ինչը վշտացնում է Զոիին: Հետո հայտնվում է Ջերին և շփոթության մեջ է գցում Խավիերին: Սեմը բացատրում է ամբողջ իրավիճակը և հրաժարվում է ստորագրել պայմանագիրը: Ջերին այդ ժամանակ պատրաստվումէ հեռանալ` հավաստիացնելով Զոիին, որ նրա համար ավելի լավ կլինի մնալ Սեմի և Քեթլինի հետ: Այնուամենայնիվ, նա հուսահատված է և փախչում է տնից` բարձրանալով ծառը` տեսնելու համար, թե ինչպես է հեռանում իր հայրը: Նա կախված է ճյուղից և վախենում է ընկնելուց: Սեմը նրան ասում է, որ սիրում է իրեն և վստահեցնում է, որ կբռնի նրան: Այդպես էլ լինում է, և աղջիկը նրան ընդունում է իր նոր հոր փոխարեն:

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գեմինի» մրցանակ, Կանադա (1998)
  • «Գեմինի» մրցանակի առաջադրում «Լավագույն ռեժիսոր դրամատիկական ծրագրում կամ մինի սերիալում» անվանակարգում
  • «Գեմինի» մրցանակի առաջադրում «Լավագույն երաժշտություն» անվանակարգում
  • «Գեմինի» մրցանակի առաջադրում «Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի սերիալ» անվանակարգում
  • «ԱԼՄԱ» մրցանակ, ԱՄՆ (1998)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]