Ռոզա Ջալիլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Ջալիլովա
ադրբ.՝ Roza Cəlilova
Ի ծնեՌոզա Իսմաիլ ղիզի Ջալիլովա
Ծնվել էմայիսի 17, 1929(1929-05-17) (94 տարեկան)
ԾննդավայրՂուբա, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպարուսույց և բալետմայստեր
ՔաղաքացիությունԱդրբեջան Ադրբեջան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԹատրոնԱդրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանի ժողովրդական արտիստ

Ռոզա Իսմաիլ ղիզի Ջալիլովա (ադրբ.՝ Cəlilova Roza İsmayıl qızı, մայիսի 17, 1929(1929-05-17), Ղուբա, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), բալետի ադրբեջանցի արտիստուհի, բալետմայստեր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2007)[1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Ջալիլովան ծնվել է 1929 թվականի մայիսի 17-ին Շաբրան շրջանում։ Ռոզա Ջալիլովան 1945 թվականին ավարտել է Բաքվի Խորեոգրաֆիա դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո նա սկսեց իր ստեղծագործական գործունեությունը Ադրբեջանի երգի և պարի պետական համույթում։

Ազգային պարերի հետ միասին արաբական, պարսկական, հնդկական և մի շարք այլ ազգերի պարերը նույնպես մեծ տեղ են զբաղեցնում իր ռեպերտուարայում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իսպանիայում, Կանադայում, Չեխոսլովակիայում, Եթովպիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, Իրաքում, Մարոկկոում և այլուր։

Տարբեր տարիների ընթացքում նա եղել է Նախիջևանի, Շամախիի, Սաաթլիի և Լենքորանի շրջանի պարի հավաքականների հիմնադիրը։ 1959 թվականին Ռ. Ջալիլովային շնորհվել է Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։

Նա համաշխարհային փառատոնների և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա ներկայումս մանկավարժական գործունեությամբ զբաղվում է Ազգային կոնսերվատորիայի գիմնազիայում։

2019 թվականին Ռոզա Ջալիլովայի 90-ամյա հոբելյանը նշվել է պետության կողմից[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]