Ռոզա Ջալիլովա
Ռոզա Ջալիլովա ադրբ.՝ Roza Cəlilova | |
|---|---|
| Ի ծնե | Ռոզա Իսմաիլ ղիզի Ջալիլովա |
| Ծնվել է | մայիսի 17, 1929 |
| Ծննդավայր | Ղուբա, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | նոյեմբերի 19, 2025[1] (96 տարեկան) |
| Մահվան վայր | Sabail raion, Բաքու, Ադրբեջան |
| Մասնագիտություն | պարուսույց և բալետմայստեր |
| Քաղաքացիություն | |
| Թատրոն | Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն |
| Պարգևներ | |
Ռոզա Իսմաիլ ղիզի Ջալիլովա (ադրբ.՝ Cəlilova Roza İsmayıl qızı, մայիսի 17, 1929, Ղուբա, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2025[1], Sabail raion, Բաքու, Ադրբեջան), բալետի ադրբեջանցի արտիստուհի, բալետմայստեր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2007)[2];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզա Ջալիլովան ծնվել է 1929 թվականի մայիսի 17-ին Շաբրան շրջանում։ Ռոզա Ջալիլովան 1945 թվականին ավարտել է Բաքվի Խորեոգրաֆիա դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո նա սկսեց իր ստեղծագործական գործունեությունը Ադրբեջանի երգի և պարի պետական համույթում։
Ազգային պարերի հետ միասին արաբական, պարսկական, հնդկական և մի շարք այլ ազգերի պարերը նույնպես մեծ տեղ են զբաղեցնում իր ռեպերտուարայում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իսպանիայում, Կանադայում, Չեխոսլովակիայում, Եթովպիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, Իրաքում, Մարոկկոում և այլուր։
Տարբեր տարիների ընթացքում նա եղել է Նախիջևանի, Շամախիի, Սաաթլիի և Լենքորանի շրջանի պարի հավաքականների հիմնադիրը։ 1959 թվականին Ռ. Ջալիլովային շնորհվել է Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։
Նա համաշխարհային փառատոնների և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա ներկայումս մանկավարժական գործունեությամբ զբաղվում է Ազգային կոնսերվատորիայի գիմնազիայում։
2019 թվականին Ռոզա Ջալիլովայի 90-ամյա հոբելյանը նշվել է պետության կողմից[3][4]։