Ռոզա Դուբովսկի
Ռոզա Դուբովսկի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1885 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1972 |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | ակտիվիստ, անարխիստ և գրադարանավար |
Ռոզա Դուբովսկի (ծննդյան անունը՝ Ռոզա Չանկովսկի, մոտ 1885, Ռուսական կայսրություն - 1972, Բուենոս Այրես, Արգենտինա), Ռուսական կայսրությունում ծնված ֆեմինիստ, ակտիվիստ, անարխիստ։ Ներգրավված է եղել Արգենտինայի տարածաշրջանային աշխատանքային ֆեդերացիայում (FORA):
Հիմնադրել է Էմմա Գոլդման գրադարանը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզա Չանկովսկին ծնվել է Ցարական Ռուսաստանում հրեական ընտանիքում։ 1905 թվականին Ռոզայի ամուսինը՝ Ալֆրեդ Դուբովսկին, ներգրավված էր զանգվածային անկարգություններում, որոնք հանգեցրեցին 1905 թվականին ռուսական հեղափոխությանը։ Ռոզան նույնպես ներգրավվել է անարխիստական շարժման մեջ։ Ամուսնական զույգը Ռուսաստանից փախել է Թուրքիա, այնտեղից՝ Ռոզան մեկնել է Ֆրանսիա, ամուսինը՝ Բուենոս Այրես։ 1907 թվականին Ռոսարիոյում նրանք կրկին միավորվել են։ Ռոզա Դուբովսկին եղել է գլխարկ պատրաստող, ամուսինն աշխատել է երկաթուղում։ Ռոզան Արգենտինայում հարել է կանանց ռազմատենչ անարխիստական շարժմանը։ Հիմնադրել է Էմմա Գոլդման գրադարանը, որը մասնագիտացել է կանանց հիմնահարցերով[2]։ 1930 թվականին Արգենտինայում պետական հեղաշրջման ժամանակ Դուբովսկին ամուսնու և վեց երեխաների հետ փախել է Բուենոս Այրես, որտեղ ամուսինը մահացել է 1934 թվականին։ Դուբովսկին սկսել է աշխատել պաստառագործության ոլորտում։ Նա անդամագրվել է Արգենտինայի տարածաշրջանային աշխատանքային ֆեդերացիային։ Նրա դուստրը՝ Սառան, նույնպես ներգրավված է եղել կանանց անարխիստական շարժման մեջ[3][4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «El Historiador :: Biografías :: Mujeres Anarquistas». www.elhistoriador.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Deutsch, Sandra McGee (2009 թ․ մարտի 1). «Argentina: Jewish Women». Jewish Women's Archive. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Dubovsky, Rosa (18?-1972) nee Chanovsky». libcom.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Bellucci, Mabel (1994). «Anarquismo y feminismo. El movimiento de mujeres anarquistas con sus logros y desafíos hacia principios de siglo». Todo es Historia. abril (321): 66-67.
- ↑ Mendes, 2014, էջ 234
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mendes, P. (2014-05-20). Jews and the Left: The Rise and Fall of a Political Alliance. Springer. ISBN 978-1-137-00830-5.