Ռոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտա
Ռոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտա Rodrigo Amador de los Ríos y Villalta | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1849[1] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Մահացել է | մայիսի 13, 1917[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Մադրիդի կենտրոնական համալսարան |
Մասնագիտություն | հնագետ և պատմաբան |
Աշխատանք | Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրեն (1911-1916) |
Աշխատավայր | Մադրիդի Ազգային հնագիտական թանգարան |
Ծնողներ | հայր՝ Խոսե Ամադոր դե լոս Ռիոս[2] |
Զբաղեցրած պաշտոններ | director of the National Archaeological Museum of Spain? |
Անդամություն | Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos? |
Երեխաներ | Alfonso Amador de los Ríos? և Rodrigo Amador de los Ríos Cabezón? |
Rodrigo Amador de los Ríos Վիքիպահեստում |
Ռոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտա (իսպ.՝ Rodrigo Amador de los Ríos y Villalta, մարտի 3, 1849[1], Մադրիդ, Իսպանիա - մայիսի 13, 1917[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի փաստաբան, հնագետ, պատմագետ։ 1911-1916 թվականներին եղել է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրենը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան ձեռք է բերել Մադրիդի կենտրոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, սովորել է նաև դիվանագիտության բարձրագույն դպրոցի արխիվային, գրադարանավարության և հնագիտության ֆակուլտետում։ 1868 թվականին ընդունվել է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարան որպես ասիստենտ, տնօրեն է նշանակվել 1911 թվականի հունվարին[3]։
Թանգարանը ղեկավարելու ընթացքում իրականացրել է բարեփոխումներ թանգարանի շենքային պայմանների բարելաման համար, ստեղծել է ազգային թագարանի և թագավորական գրադարանի ստեղծագործությունների ընկերակցություն։ Բարեփուխումներ է իրականացրել նաև ազգագրության բաժնում։ Տեղական ազգային պատմական արխիվի մեծ լինելու պատճառով ցուցադրությունից դուրս մնացած հետկոլումբիական հավաքածուների համար հատկացրել է առանձին տարածք ազգային պատկերագրության բաժնին կից։
Հնդկաստանի, Պարսկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի և Օվկիանիա սրահներում ձևափոխումներ իրականացնելով՝ տարածք է հատկացրել Սեռալբոյի մարքիզի նվիրաբերած հավաքածուի տեղավորման համար։
Ֆոնդերի ընդլայման վերաբերյալ Ռոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտան ձեռքբերումների մասին հիշողությունները ներկայացրել է 1916 թվականին հրատարակված «Ազգային հնագիտական թանգարանի ձեռքբերումներ»-ում։
Թանգարանի ղեկավարման ժամանակահատվածում ընդլայնվեցին հավաքածուները. 2786 նմուշ, որոնցից 643-ը նվիրատվություններ, մյուս մասը պետական միջոցներով կատարված ձեռքբերումներ։ |
Թանգարանի ղեկավարման տարիներին Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտան իրականացրել է համագործակցություն այլ կառույցների հետ։ 1911 թվականին թանգարանը մասնակցել է Հռոմի ցուցադրությանը, որտեղ ներկայացրել է հուշադրամներ, մեդալներ, վերարտադրության նմուշներ։ 1915 թվականին մասնակցել է Արվեստների ընկերակցության կազմակերպած Exposición de Lencería y Encajes Antiguos Españoles միջոցառմանը։
6 տարի Մադրիդի ազգային հնագիտական թանգարանը ղեկավարելուց հետո Վիյալտան նշանակվել է Գեղարվեստական վերարտադրությունների թանգարանի տնօրեն և պաշտոնավարել մինչև մահ՝ 1917 թվականի մայիսի 13։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Burgos en España: Sus monumentos y artes, su naturaleza e historia, Barcelona, Tip. Edit.Daniel Cortezo, (1888).
- Murcia y Albacete en España: Sus monumentos y artes, su naturaleza e historia, Barcelona, Tip. Edit. Daniel Cortezo, (1889)
- Santander en España: Sus monumentos y artes, su naturaleza e historia, Barcelona, Establecimiento Tipográfico “Artes y Letras”, (1891)
- Huelva en España: Sus monumentos y artes, su naturaleza e historia, Barcelona, Establecimiento Tipográfico “Artes y Letras”, 1891.
- La leyenda del rey Bermejo Barcelona, Biblioteca Arte y Letras, (1890)
- El castillo de Pioz en la provincia de Guadalajara, La Ilustración Española y Americana, nº XXXIX, Madrid, 15 de septiembre de 1899.
- El anfiteatro de Itálica: memoria de los trabajos practicados en 1915, Madrid, Junta Superior de Excavaciones Y Antigüedades, (1916)
- Excavaciones en Toledo: memoria de los resultados obtenidos en las exploraciones y excavaciones practicadas en 1916, Madrid, Junta Superior de Excavaciones Y Antigüedades, (1917)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 2,0 2,1 http://institucional.us.es/revistas/spal/24/08%20Alfredo%20Mederos_Spal%2024.pdf — P. 183–184.
- ↑ «Rodrigo Amador de los Ríos y Fernández-Villalta, Director de enero de 1911 a 3 de marzo de 1916». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Revista ArqueoMurcia nº 2 julio 2004. Rodrigo Amador de los Ríos: La Defensa del Patrimonio y de la Arqueología per José Antonio Zapata Parra(չաշխատող հղում)
Նախորդող Խուան Կատալինա |
Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրեն 1911 հունվար - 1916 մարտի 3 |
Հաջորդող Խոսե Ռամոն Մելիդա |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտա» հոդվածին։ |
|