Ռոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտա
Rodrigo Amador de los Ríos y Villalta
Museo Arqueológico Nacional - FD01106 - Rodrigo Amador de los Ríos y Fernández Villalta.jpg
Ծնվել էմարտի 3, 1849(1849-03-03)[1]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Մահացել էմայիսի 13, 1917(1917-05-13)[1] (68 տարեկանում)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունՄադրիդի կենտրոնական համալսարան
Մասնագիտությունհնագետ և պատմաբան
ԱշխատանքՄադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրեն (1911-1916)
ԱշխատավայրՄադրիդի Ազգային հնագիտական թանգարան
Ծնողներհայր՝ Խոսե Ամադոր դե լոս Ռիոս[2]
Rodrigo Amador de los Ríos Վիքիպահեստում

Ռոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտա (իսպ.՝ Rodrigo Amador de los Ríos y Villalta, մարտի 3, 1849(1849-03-03)[1], Մադրիդ, Իսպանիա - մայիսի 13, 1917(1917-05-13)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի փաստաբան, հնագետ, պատմագետ։ 1911-1916 թվականներին եղել է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրենը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան ձեռք է բերել Մադրիդի կենտրոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, սովորել է նաև դիվանագիտության բարձրագույն դպրոցի արխիվային, գրադարանավարության և հնագիտության ֆակուլտետում։ 1868 թվականին ընդունվել է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարան որպես ասիստենտ, տնօրեն է նշանակվել 1911 թվականի հունվարին[3]:

Թանգարանը ղեկավարելու ընթացքում իրականացրել է բարեփոխումներ թանգարանի շենքային պայմանների բարելաման համար, ստեղծել է ազգային թագարանի և թագավորական գրադարանի ստեղծագործությունների ընկերակցություն։ Բարեփուխումներ է իրականացրել նաև ազգագրության բաժնում։ Տեղական ազգային պատմական արխիվի մեծ լինելու պատճառով ցուցադրությունից դուրս մնացած հետկոլումբիական հավաքածուների համար հատկացրել է առանձին տարածք ազգային պատկերագրության բաժնին կից։

Հնդկաստանի, Պարսկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի և Օվկիանիա սրահներում ձևափոխումներ իրականացնելով՝ տարածք է հատկացրել Սեռալբոյի մարքիզի նվիրաբերած հավաքածուի տեղավորման համար։

Ֆոնդերի ընդլայման վերաբերյալ Ռոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտան ձեռքբերումների մասին հիշողությունները ներկայացրել է 1916 թվականին հրատարակված «Ազգային հնագիտական թանգարանի ձեռքբերումներ»-ում։

Aquote1.png Թանգարանի ղեկավարման ժամանակահատվածում ընդլայնվեցին հավաքածուները. 2786 նմուշ, որոնցից 643-ը նվիրատվություններ, մյուս մասը պետական միջոցներով կատարված ձեռքբերումներ: Aquote2.png


Թանգարանի ղեկավարման տարիներին Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտան իրականացրել է համագործակցություն այլ կառույցների հետ։ 1911 թվականին թանգարանը մասնակցել է Հռոմի ցուցադրությանը, որտեղ ներկայացրել է հուշադրամներ, մեդալներ, վերարտադրության նմուշներ։ 1915 թվականին մասնակցել է Արվեստների ընկերակցության կազմակերպած Exposición de Lencería y Encajes Antiguos Españoles միջոցառմանը։

6 տարի Մադրիդի ազգային հնագիտական թանգարանը ղեկավարելուց հետո Վիյալտան նշանակվել է Գեղարվեստական վերարտադրությունների թանգարանի տնօրեն և պաշտոնավարել մինչև մահ՝ 1917 թվականի մայիսի 13:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Burgos en España: Sus monumentos y artes, su naturaleza e historia, Barcelona, Tip. Edit.Daniel Cortezo, (1888).
  • Murcia y Albacete en España: Sus monumentos y artes, su naturaleza e historia, Barcelona, Tip. Edit. Daniel Cortezo, (1889)
  • Santander en España: Sus monumentos y artes, su naturaleza e historia, Barcelona, Establecimiento Tipográfico “Artes y Letras”, (1891)
  • Huelva en España: Sus monumentos y artes, su naturaleza e historia, Barcelona, Establecimiento Tipográfico “Artes y Letras”, 1891.
  • La leyenda del rey Bermejo Barcelona, Biblioteca Arte y Letras, (1890)
  • El castillo de Pioz en la provincia de Guadalajara, La Ilustración Española y Americana, nº XXXIX, Madrid, 15 de septiembre de 1899.
  • El anfiteatro de Itálica: memoria de los trabajos practicados en 1915, Madrid, Junta Superior de Excavaciones Y Antigüedades, (1916)
  • Excavaciones en Toledo: memoria de los resultados obtenidos en las exploraciones y excavaciones practicadas en 1916, Madrid, Junta Superior de Excavaciones Y Antigüedades, (1917)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Խուան Կատալինա
Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրեն
1911 հունվար - 1916 մարտի 3
Հաջորդող
Խոսե Ռամոն Մելիդա