Jump to content

Ռոբերտո Գուալտիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Գուալտիերի
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հռոմի Սապիենզա համալսարան և Նեապոլի համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան, համալսարանի դասախոս և հետազոտող
Ծննդյան օր հուլիսի 19, 1966(1966-07-19) (58 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ robertogualtieri.it

Ռոբերտո Գուալտիերի (իտալ.՝ Roberto Gualtieri, հուլիսի 19, 1966(1966-07-19), Հռոմ, Իտալիա), իտալացի պատմաբան և ուսուցիչ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար (2019 թվականից)։ Հռոմի քաղաքապետ (2021 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հռոմի Լա Սապիենցա համալսարանը «նորագույն պատմություն» մասնագիտությամբ, այնտեղ ձեռք է բերել պատմության դոկտորի աստիճան և ստացել նորագույն պատմության պրոֆեսորի պաշտոնը[2]։

1985 թվականին միացել է Իտալիայի երիտասարդական կոմունիստական ֆեդերացիային (FGCI)։ Հետագայում դարձել է Իտալիայի կոմունիստական կուսակցության ակտիվիստ, 1991 թվականին՝ նրա ինքնալուծարումից հետո, անդամագրվել է Ձախ ուժերի դեմոկրատական կուսակցությանը, 2001 թվականին ընտրվել է Ձախ դեմոկրատների հռոմեական կազմակերպության քարտուղարություն։ Գրամշիի հիմնադրամի տնօրենի տեղակալն է։ 2006 թվականին եղել է Դեմոկրատական կուսակցության հիմնադիրների և նրա մանիֆեստի հեղինակների թվում, 2007 թվականին ընտրվել է Կուսակցության ասամբլեայում, 2008 թվականին՝ նրա Ազգային վարչությունում[3]։

2009 թվականին Կենտրոնական Իտալիայի կողմից ընտրվել է Եվրոպական խորհրդարանում, 2014 և 2019 թվականներին վերընտրվել է։ 2019 թվականին գլխավորել է Տնտեսական և արժութային խնդիրների հանձնաժողովը։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին ստացել է տնտեսության և ֆինանսների նախարարի պաշտոնը Ջուզեպպե Կոնտեի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ[4], իսկ սեպտեմբերի 5-ին նոր կաբինետի կազմում երդում է տվել և ստանձնել պաշտոնը[5]։

2020 թվականի մարտի 1-ին Հռոմի կենտրոնական ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններում հաղթել է SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման շուրջ խուճապի ֆոնին 62,2 % արդյունքով՝ ստանալով խորհրդարանի պատգամավորի մանդատը, որը թափուր էր նրա տիրոջ՝ Պաոլո Ջենտիլոնիի՝ եվրակոմիսարի պաշտոնի անցնելուց հետո[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  2. Flavia Provenzani (2019 թ․ սեպտեմբերի 4). «Nuovo Ministro dell'Economia: chi è Roberto Gualtieri, il nome più chiacchierato» (իտալերեն). Money. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Enrico Mingori (2019 թ․ սեպտեմբերի 4). «Roberto Gualtieri: chi è il nuovo ministro dell'Economia del governo Pd-M5S» (իտալերեն). TPI News. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «Suppletive, a Roma vince il ministro Gualtieri con il 62,2%: "Risultato rafforza il governo"» (իտալերեն). la Repubblica. 2020 թ․ մարտի 1. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Գուալտիերի» հոդվածին։