Ռոբերտ Բաքլի
Ռոբերտ Բաքլի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Քլերմոնտ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և մոդել |
Ռոբերտ Էռլ Բաքլի (անգլ.՝ Robert Earl Buckley, մայիսի 2, 1981, Քլերմոնտ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան և մոդել, որն առավել հայտնի է «Շրթներկային ջունգլիներ», «Մեկ ծառի բլուրը» և «Պարկ ավենյու, 666» հեռուստասերիալներում կատարած իր դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Էռլ Բաքլին ծնվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանի Քլերմոնտ քաղաքում[2]։ Ստացել է տնտեսագետի մասնագիտություն Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում, որն ավարտել է 2003 թվականին[3]։ Սովորելու տարիներին Բարքլին մասնակցել է The Price Is Right շոուին[4][5]։ Որոշ ժամանակ որպես տնտեսագիտության հարցերով խորհրդատու աշխատելուց հետո Բարքլին վերադարձել է Լոս Անջելես, որպեսզի սկսի դերասանի կարիերա[6]։
2018 թվականի ապրիլին Բարքլին ամուսնացել է դերասանուհի Ջենի Վեյդի հետ Լոս Անջելեսոմ[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաքլին՝ որպես դերասան, իր նորամուտը կատարել է «Երբ զանգում է մարդասպանը» ֆիլմում 2006 թվականին։ Ավելի ուշ նա ստացել է մշտական դեր «Նորաձևության տուն» հեռուստասերիալում, իսկ հաջորդ տարի նկարահանվել է մեկ այլ կարճատև սերիալում՝ «Ամերիկացի ժառանգորդուհին»։ 2008 թվականին նկարահանվել է Lifetime ալիքի «Սիրախաղ քառասունամյայի հետ» ֆիլմում՝ կատարելով Հիզեր Լոքլիրի հերոսուհու երիտասարդ ընկերոջ դերը։
Բաքլին առավել հայտնի է «Շրթներկային ջունգլիներ» հերուստասերիալում Քիրբի Էտվուդի՝ Քիմ Ռեյվերի երիտասարդ ընկերոջ դերով, որում նկարահանվել է 2008-2009 թվականներին, ինչպես նաև «Մեկ ծառի բլուր» հեռուստասերիալում կատարած Քլեյթոն Էվանսի դերով[8]։ Այդ հեռուստասերիալում նա նկարահանվել է 2009-2012 թվականներին՝ մինչև սերիալի ավարտը[9]։ 2012 թվականին ստացել է գլխավոր դերերից մեկը ABC ալիքի «Պարկ ավենյու, 666» սերիալում, որը փակվել է մեկ եթերաշրջան հետո ցաձր վարկանիշի պատճարով[10][11]։ 2015 թվականին սկսել է նկարահանվել է «Ես զոմբի եմ» հերուստասերիալում՝ կատարելով Մեյջոր Լիլուայթի դերը։ 2017 թվականին խաղացել է «Չափում 404» հեռուստասերիալում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20150616082152/http://www.alumni.ucsd.edu/s/1170/2column-social.aspx?sid=1170&gid=1&pgid=2991
- ↑ «We Are Tritons – Robert Buckley '03». University of California, San Diego. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Abrams, Sean (2015 թ․ ապրիլի 23). «Outfitted: Robert Buckley». Maxim. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Fashion House Star Robert Buckley Says That He Is The "Nice Guy"». Soaps.com. 2006 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Robert Buckley: 'Privileged' Gets a New Hunk». Entertainment Tonight. 2009 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Schoels, Kris (2009 թ․ հունվարի 18). «Q&A With Robert Buckley: New Addition To 'One Tree Hill' & Economics Consultant?». Starpulse.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
- ↑ http://people.com/tv/robert-buckley-marries-jenny-wade/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Andreeva, Nellie (2009 թ․ հունիսի 10). «Robert Buckley joins 'One Tree Hill'». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Ford, Rebecca (2012 թ․ հունվարի 11). «'One Tree Hill's' Final Season 'Will Be Dark,' Says Creator Mark Schwahn». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Matt Webb Mitovich (2012 թ․ մարտի 8). «Pilot News: The Finder's Mercedes Masöhn, Tree Hill's Robert Buckley Join 666 Park Avenue». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
- ↑ Catriona Wightman (2012 թ․ մարտի 8). «'The Finder' Mercedes Masohn, 'Tree Hill' star join '666 Park Avenue'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բաքլի» հոդվածին։ |
|