Ռոբեր Բուձինսկի
Ռոբեր Բուձինսկի ֆր.՝ Robert Budzynski | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա և Լեհաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 21, 1940[1][2] | ||
Ծննդավայր | Calonne-Ricouart[2] | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 17, 2023[3][2] (83 տարեկան) | ||
Մահվան վայր | Նանտ[2] | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոբեր Բուձինսկի (ֆր.՝ Robert Budzynski, մայիսի 21, 1940[1][2], Calonne-Ricouart[2] - հուլիսի 17, 2023[3][2], Նանտ[2]), լեհական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Իր խաղային կարիերայի ավարտից հետո Ռոբեր Բուձինսկին դարձել է մարզական տնօրեն։
Հանդես է եկել «Լանս» և «Նանտ» ակումբներում և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Եղել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն (1964/1965, 1965/1966) և Ֆրանսիայի սուպերգավաթակիր (1965)։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբեր Բուձինսկին ծնվել է 1940 թվականի մայիսի 21-ին Կալոնե-Ռիկուար քաղաքում, եղել է «Բեթուն» և «Օշել» ֆուտբոլի երիտասարդական ակումբների սան։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր դեբյուտը նշել է 1958 թվականին «Լանս» կազմում, որտեղ անցկացրել է հինգ մրցաշրջան՝ մասնակցելով Լիգա 1-ի 134 հանդիպման։ Ակումբում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է հիմնական պաշտպան։
1963 թվականին Ռոբեր Բուձինսկին տեղափոխվել է «Նանտ» ակումբ, որի կազմում անցկացրել է վեց մրցաշրջան։ «Նանտում» նա եղել է և՛ հիմնական և՛ պահեստային խաղացող։ «Նանտի» կազմում նա երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, մեկ անգամ՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր։ Ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 1969 թվականին։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նա իր նորամուտը նշել է 1965 թվականին։ Հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է ութ տարի, նա 11 հանդիպում է անցկացրել երկրի հիմնական թիմի կազմում։ 1966 թվականին Բուձինսկին մասնակցել է Անգլիայում կայացած աշխարհի առաջնությանը։
Ռոբեր Բուձինսկին մահացել է 2023 թվականի հուլիսի 17-ին, 83 տարեկան հասակում[4]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նանտ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի սուպերգավաթակիր (1965թ)
- Ֆրանսիայի չեմպիոն (1964/65, 1965/66)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
- ↑ 3,0 3,1 3,2 L'ancien joueur de Nantes et international français Robert Budzynski est mort (ֆր.)
- ↑ «L'ancien joueur de Nantes et international français Robert Budzynski est mort». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.