Ռոբեր Բուձինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբեր Բուձինսկի
ֆր.՝ Robert Budzynski
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 21, 1940(1940-05-21)[1][2]
Ծննդավայր Calonne-Ricouart[2]
Մահվան ամսաթիվ հուլիսի 17, 2023(2023-07-17)[3][2] (83 տարեկան)
Մահվան վայր Նանտ[2]
Դիրք պաշտպան

Ռոբեր Բուձինսկի (ֆր.՝ Robert Budzynski, մայիսի 21, 1940(1940-05-21)[1][2], Calonne-Ricouart[2] - հուլիսի 17, 2023(2023-07-17)[3][2], Նանտ[2]), լեհական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Իր խաղային կարիերայի ավարտից հետո Ռոբեր Բուձինսկին դարձել է մարզական տնօրեն։

Հանդես է եկել «Լանս» և «Նանտ» ակումբներում և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Եղել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն (1964/1965, 1965/1966) և Ֆրանսիայի սուպերգավաթակիր (1965)։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբեր Բուձինսկին ծնվել է 1940 թվականի մայիսի 21-ին Կալոնե-Ռիկուար քաղաքում, եղել է «Բեթուն» և «Օշել» ֆուտբոլի երիտասարդական ակումբների սան։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր դեբյուտը նշել է 1958 թվականին «Լանս» կազմում, որտեղ անցկացրել է հինգ մրցաշրջան՝ մասնակցելով Լիգա 1-ի 134 հանդիպման։ Ակումբում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է հիմնական պաշտպան։

1963 թվականին Ռոբեր Բուձինսկին տեղափոխվել է «Նանտ» ակումբ, որի կազմում անցկացրել է վեց մրցաշրջան։ «Նանտում» նա եղել է և՛ հիմնական և՛ պահեստային խաղացող։ «Նանտի» կազմում նա երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, մեկ անգամ՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր։ Ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 1969 թվականին։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նա իր նորամուտը նշել է 1965 թվականին։ Հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է ութ տարի, նա 11 հանդիպում է անցկացրել երկրի հիմնական թիմի կազմում։ 1966 թվականին Բուձինսկին մասնակցել է Անգլիայում կայացած աշխարհի առաջնությանը։

Ռոբեր Բուձինսկին մահացել է 2023 թվականի հուլիսի 17-ին, 83 տարեկան հասակում[4]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նանտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր (1965թ)
  • Ֆրանսիայի չեմպիոն (1964/65, 1965/66)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
  3. 3,0 3,1 3,2 L'ancien joueur de Nantes et international français Robert Budzynski est mort (ֆր.)
  4. «L'ancien joueur de Nantes et international français Robert Budzynski est mort». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]