Ռիչարդ Սոլ Վուրմեն
Ռիչարդ Սոլ Վուրմեն | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարանի Դիզայնի դպրոց |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ, ճարտարապետ, դիզայներ, քարտեզագիր և գրող |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի պետական ճարտարագիտական համալսարան Փոմոնայում |
Ամուսին | Gloria Nagy? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | wurman.com |
Richard Saul Wurman Վիքիպահեստում |
Ռիչարդ Սոլ Վուրմեն (անգլ.՝ Richard Saul Wurman, մարտի 26, 1935, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ և գրաֆիկ դիզայներ։ Վուրմենը գրել և մշակել է ավելին քան 83 գիրք, ստեղծել TED համաժողովը[2], ինչպես նաև EG համաժողովը, TEDMED-ը և WWW համաժողովի հավաքակազմը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Սաուլ Ուուրմանը գրել, ձևավորել և տպագրել է տարբեր թեմաներով ավելի քան 83 գիրք։ Դրանցից երկուսը՝ «the Notebooks and Drawings of Louis I. Kahn»-ը (1963) և «What Will Be Has Always Been»-ը (1986), Լուիս Կանի բառերի կարևոր հավաքածուներն են։
1972 թվականինին Ուուրմանը ղեկավարել է IDCA խորհուրդը, 1973 թվականին Դիզայներական առաջին դաշնային խորհուրդը և Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտը։
Ուուրմանը ստացել է իր բակալավրիատի և մագիստրոսի աստիճանը Փենսիլվանիայի համալսարանում[3]։ Ավարտելով 1959 թվականին՝ արժանացել է Arthur Spayed Brooks ոսկե մեդալին։ Նա պարգևատրվել է մի շարք պատվավոր դոկտորների ՝ Գրեհամ Ֆելոուշիփսի, Գուգգենհեյմի, Արվեստի ազգային հիմնադրամի և Հյուսիս-արևելյան համալսարանի պատվարժան պրոֆեսորների կեղմից։ Ուուրմանը պարգևատրվել է Դուբլինի Թրիթինի քոլեջի ամենամյա ոսկե մեդալով, նաև 2014թ. հոկտեմբերի 14-ին պարգևատրվել Բոստոնի Գիտությունների թանգարանի 50-րդ ամենամյա Bradford Washburn մրցանակով։ Նա Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի և Գեղարվեստական ղեկավարների փառքի սրահի անդամ է։
Այժմ նա շարունակում է աշխատել ESRI-ի և RadicalMedia-ի հետ իր համեմատական քարտեզագրական նախաձեռնության` քաղաքային պարամետրերի քարտեզագրման համար, որը կեզրափակվի ամբողջ աշխարհում քաղաքաշինության կենդանի ցանցի ստեղծմամբ։
Ուուրմանն աջակցում է նաև SENS հետազոտական հիմնադրամին,որը շահույթ չհետապնդող կենսատեխնոլոգիաների կազմակերպություն է և ձգտում է վերականգնել ծերացումից հասցրված վնասները և ընդլայնել առողջ ապրելակերպը[4]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուուրմանը բնակվում է Ֆլորիդայի Golden Beach քաղաքում իր կնոջ՝ վիպասան Գլորիա Նեգիի և իրենց 3 շների հետ։ Նրանք ունեն չորս երեխա և վեց թոռ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ «The 30th birthday of TED: Richard Saul Wurman at TED2014». Blog.ted.com. 2014 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ "Richard Saul Wurman Արխիվացված 2017-08-19 Wayback Machine". AIGA: the professional association for design. aiga.org. Retrieved 2016-11-03.
- ↑ http://www.sens.org/outreach/celebrity-reimagine-aging-campaign
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Սոլ Վուրմեն» հոդվածին։ |