Ռիկարդո Պալմա
Ռիկարդո Պալմա իսպ.՝ Ricardo Palma | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիմա, Պերու[4] |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1919[4][1][2][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Լիմա, Պերու |
Գերեզման | Պաստոր Մաթիաս Մաեստրո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Պերու |
Կրթություն | Սան Մարկոս համալսարան |
Մասնագիտություն | բառարանագիր, գրադարանավար, պատմաբան, գրող, լրագրող և քաղաքական գործիչ |
Անդամություն | Իսպանիայի արքայական ակադեմիա |
Երեխաներ | Clemente Palma? և Angélica Palma? |
Ստորագրություն | |
Ricardo Palma Վիքիպահեստում |
Ռիկարդո Պալմա Սորիանո (իսպ.՝ Ricardo Palma Soriano), փետրվարի 7, 1833[1][2][3][…], Լիմա, Պերու[4] - հոկտեմբերի 6, 1919[4][1][2][…], Լիմա, Պերու), պերուացի գրող, գիտնական, գրադարանավար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարիերայի սկզբում Ռիկարդո Պալման որպես սպա ծառայել է Պերուի ռազմաճակատում, այնուհետև ընտրել է լրագրողի և քաղաքական գործչի մասնագիտությունները։ Մեծ հռչակ է ձեռք բերել Պերուի փոխթագավորության (անգլ.՝ Inquisition of Lima, Peru, 1863) իսպանական ինկվիզիցիայի մասին գրքեր գրելուց հետո։
Հետագայում Ռիկարդո Պալման աշխատել է որպես տնօրեն Պերուի ազգային գրադարանում ընդհուպ մինչև իր մահը` 1919 թվականը։ Իր աշխատակիցներից մեկն է եղել ապագա նշանավոր հնագետ Խուլիո Տելյոն։ Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմից հետո 1881 թվականին չիլիական օկուպացիայի ժամանակ կողոպտումից հետո նա հաջողությամբ վերանորոգել է գրադարանը։ Լինելով Չիլիի այն ժամանակվա նախագահ Դոմինգո Սանտա Մարիայի մտերիմ ընկերը՝ նրան հաջողվեց վերադարձնել Չիլիից շուրջ 10 000 գիրք, և գրադարանը նորից դարձավ Հարավային Ամերիկայի լավագույններից մեկը։
Նրա հեղինակային գործունեության հիմքը դարձել է իր իսկ մտածած ժանրի` «(իսպ.՝ Tradiciones peruanas)» («Պերուական ավանդության») զարգացումը։ Պերուական ավանդությունը գրքերի շարք է, որոնցում ամփոփված են վաղ գաղութային Պերուից սկսած մինչև Հանրապետական Պերուի պատմությունն ընդգրկող ժամանակաշրջանը։ Այն իրենից ներկայացնում է գեղարվեստական պատմական գրականությունը, որտեղ իրական պատմական փաստերը սերտորեն կապված են հեղինակի մտածված սյուժեի հետ։ Հեղինակը «Պերուական ավանդության» 12 հատորը հրատարակել է 1872-1910 թվականներին։
Ռիկարդոն հուղարկավորված է Հովիվ Մաթիաս Մաեստրոյի գերեզմանատանը։
Լիմայում Ռիկարդո Պալմայի պատվին է անվանվել համալսարանը և միջնակարգ դպրոցը։ Ռիկարդո Պալմայի դիմանկարը տեղադրվել է շրջանառությունից դուրս եկած 10 և 500000 ինտի թղթադրամների վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Пальма Рикардо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Պալմա» հոդվածին։ |
|