Ռիկարդո Պալմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկարդո Պալմա
իսպ.՝ Ricardo Palma
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1833(1833-02-07)[1][2][3][…]
ԾննդավայրԼիմա, Պերու[4]
Մահացել էհոկտեմբերի 6, 1919(1919-10-06)[4][1][2][…] (86 տարեկան)
Մահվան վայրԼիմա, Պերու
ԳերեզմանՊաստոր Մաթիաս Մաեստրո գերեզմանատուն
Քաղաքացիություն Պերու
ԿրթությունՍան Մարկոս համալսարան
Մասնագիտությունբառարանագիր, գրադարանավար, պատմաբան, գրող, լրագրող և քաղաքական գործիչ
ԱնդամությունԻսպանիայի արքայական ակադեմիա
ԵրեխաներClemente Palma? և Angélica Palma?
Ստորագրություն
Изображение автографа
 Ricardo Palma Վիքիպահեստում

Ռիկարդո Պալմա Սորիանո (իսպ.՝ Ricardo Palma Soriano), փետրվարի 7, 1833(1833-02-07)[1][2][3][…], Լիմա, Պերու[4] - հոկտեմբերի 6, 1919(1919-10-06)[4][1][2][…], Լիմա, Պերու), պերուացի գրող, գիտնական, գրադարանավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի սկզբում Ռիկարդո Պալման որպես սպա ծառայել է Պերուի ռազմաճակատում, այնուհետև ընտրել է լրագրողի և քաղաքական գործչի մասնագիտությունները։ Մեծ հռչակ է ձեռք բերել Պերուի փոխթագավորության (անգլ.՝ Inquisition of Lima, Peru, 1863) իսպանական ինկվիզիցիայի մասին գրքեր գրելուց հետո։

Հետագայում Ռիկարդո Պալման աշխատել է որպես տնօրեն Պերուի ազգային գրադարանում ընդհուպ մինչև իր մահը` 1919 թվականը։ Իր աշխատակիցներից մեկն է եղել ապագա նշանավոր հնագետ Խուլիո Տելյոն։ Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմից հետո 1881 թվականին չիլիական օկուպացիայի ժամանակ կողոպտումից հետո նա հաջողությամբ վերանորոգել է գրադարանը։ Լինելով Չիլիի այն ժամանակվա նախագահ Դոմինգո Սանտա Մարիայի մտերիմ ընկերը՝ նրան հաջողվեց վերադարձնել Չիլիից շուրջ 10 000 գիրք, և գրադարանը նորից դարձավ Հարավային Ամերիկայի լավագույններից մեկը։

Նրա հեղինակային գործունեության հիմքը դարձել է իր իսկ մտածած ժանրի` «(իսպ.՝ Tradiciones peruanas)» («Պերուական ավանդության») զարգացումը։ Պերուական ավանդությունը գրքերի շարք է, որոնցում ամփոփված են վաղ գաղութային Պերուից սկսած մինչև Հանրապետական Պերուի պատմությունն ընդգրկող ժամանակաշրջանը։ Այն իրենից ներկայացնում է գեղարվեստական պատմական գրականությունը, որտեղ իրական պատմական փաստերը սերտորեն կապված են հեղինակի մտածված սյուժեի հետ։ Հեղինակը «Պերուական ավանդության» 12 հատորը հրատարակել է 1872-1910 թվականներին։

Ռիկարդոն հուղարկավորված է Հովիվ Մաթիաս Մաեստրոյի գերեզմանատանը։

Լիմայում Ռիկարդո Պալմայի պատվին է անվանվել համալսարանը և միջնակարգ դպրոցը։ Ռիկարդո Պալմայի դիմանկարը տեղադրվել է շրջանառությունից դուրս եկած 10 և 500000 ինտի թղթադրամների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Пальма Рикардо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Պալմա» հոդվածին։