Ռիալտո (կամուրջ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռիալտո (այլ կիրառումներ)
Ռիալտո Ponte di Rialto | |
---|---|
Անունով | Ռիալտո |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղանք | Վենետիկ[1] |
Տեսակ | քարե կամուրջ, կամարաձև կամուրջ, հետիոտնային կամուրջ, ծածկված կամուրջ, տեսարժան վայր և built-on bridge? |
Նյութ | քար |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Մեծ ջրանցք |
Ճարտարապետ | Անտոնիո դա Պոնտե |
Երկարություն | 48 մետր |
Լայնություն | 22,1 մետր |
Բացման տարեթիվ | 1591 |
Ռիալտոյի կամուրջը (իտալ.՝ Ponte di Rialto), Վենետիկի (Իտալիա) ամենահայտնի կամուրջներից մեկը։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։
Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։
1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։
Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն (Jacopo Sansovino), Պալադիոն (Palladio) և Վիգնոլան (Vignola)։ Միքելանջելոն նույնպես համարվել է կամրջի ճարտարապետ։
Կամուրջը ներկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի (Antonio da Ponte) նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։
կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։
Ռիալտոյի կամուրջը քնարերգությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը հիշատակվում է Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկում՝
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին, - [2]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Բանաստեղծությունը Վիքիդարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիալտո (կամուրջ)» հոդվածին։ |
|