Ռաֆայել Հովսեփյան
Ռաֆայել Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1928 |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 15, 2014 (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան (1952) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1976) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Ռաֆայել Պողոսի Հովսեփյան (հունիսի 21, 1928, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 15, 2014, Մոսկվա, Ռուսաստան), լրագրության հայազգի պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1978): Մոսկվայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր (2001)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆայել Հովսեփյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 21-ին, Խարկով (Ուկրաինա) քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Խարկովի Մաքսիմ Գորկու անվան պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1952-1963 թվականներին Ղրղզստանում աշխատել է ռուսալեզու թերթերում՝ «Иссык-Кульская правда» (Պրժևալսկ), «Советская Киргизия», «Вечерняя газета» (ք. Ֆրունզե)։ 1963 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան և 1966 թվականին պաշտպանել է «Интернационализм - историческая традиция партийно-советской печати» ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին պաշտպանել է «Формирование и развитие многонациональной большевистской печати: (1900–1917 гг.)» ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1976 թվականից եղել է Խարկովի ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հանրային լրատվամիջոցների պատմության ամբիոնի դասախոս, 1981 թվականից՝ Մոսկվայի պետական համալսարանին առընթեր ժուռնալիստիկայի մասնագիտացված խորհրդի անդամ[1]։
Աշխատությունները հիմնականում վերաբերում են ԽՍՀՄ ժուռնալիստիկայի, երկրի ազգային տարածաշրջաններում հանրային լրատվամիջոցների տեսական ու գործնական խնդիրների պատմությանը։ Հեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկների («История новейшей отечественной журналистики: февраль 1917-начало 21 в». 3-րդ հրատարակչություն, 2005)[1][2]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 2014 թվականի մարտի 15-ին, երկարատև հիվանդությունց հետո[3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Советская многонациональная печать. М.: Изд-во Моск. ун-та, 1968. 56 с.
- Многонациональная печать большевиков: (1900–1917 гг.). М.: Изд-во Моск. ун-та, 1972. 232 с.
- Место большевистской печати в идейном разгроме буржуазного национализма. М.: Изд-во Моск. ун-та, 1987. 88 с. Соавт.: М. А. Мехтиев.
- Партийная и советская журналистика в годы иностранной военной интервенции и гражданской войны: (1918–1920). М.: Изд-во Моск. ун-та, 1990. 80 с.
- История советской журналистики. Первое десятилетие Советской власти. М.: Изд-во Моск. ун-та, 1991. 80 с. ISBN 5-211-02338-2
- История отечественной журналистики XVIII–XX вв. М.: Акад. изд-во МЭГУ, 1993. Соавт.: Б. И. Есин.
- Периодическая печать России. Система. Типология. М.: Акад. изд-во МЭГУ, 1995. 160 с.
- История новейшей отечественной журналистики. М.: Изд-во Моск. ун-та, 1996. 208 с. ISBN 5-211-03646-8
- В лабиринтах истории отечественной журналистики. Век XX. М.: РИП-холдинг, 2001. 316 с.
- Судьба с судьбою говорит. М.: Икар, 2005. 200 с.
- Дорогами жизни. М.: Икар, 2006. 132 с.
- Возвращение утраченного. Заметки историка журналистики. М., 2007. 80 с.
- Журналист — профессия, востребованная всюду. М.: Факультет журналистики МГУ, 2007. 96 с.
- История отечественной журналистики XX века. Ростов н/Д: Изд-во ЮФУ, 2008. 416 с. ISBN 978-5-9275-0480-0 Соавт.: Е. В. Ахмадулин.
- Международные отношения в российской прессе: (февраль 1917–1927 гг.). М.: Факультет журналистики МГУ, 2009. 168 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 731։
- ↑ «Овсепян Рафаил Погосович - пользователь, сотрудник | ИСТИНА – Интеллектуальная Система Тематического Исследования НАукометрических данных». istina.msu.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «15 марта ушел из жизни профессор, доктор исторических наук Рафаил Погосович Овсепян». www.journ.msu.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.