Ռաֆայել Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Հովսեփյան
Ծնվել էհունիսի 21, 1928(1928-06-21)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 15, 2014(2014-03-15) (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան (1952)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1976)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան

Ռաֆայել Պողոսի Հովսեփյան (հունիսի 21, 1928(1928-06-21), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 15, 2014(2014-03-15), Մոսկվա, Ռուսաստան), լրագրության հայազգի պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1978): Մոսկվայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր (2001)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Հովսեփյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 21-ին, Խարկով (Ուկրաինա) քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Խարկովի Մաքսիմ Գորկու անվան պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1952-1963 թվականներին Ղրղզստանում աշխատել է ռուսալեզու թերթերում՝ «Иссык-Кульская правда» (Պրժևալսկ), «Советская Киргизия», «Вечерняя газета» (ք. Ֆրունզե)։ 1963 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան և 1966 թվականին պաշտպանել է «Интернационализм - историческая традиция партийно-советской печати» ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին պաշտպանել է «Формирование и развитие многонациональной большевистской печати: (1900–1917 гг.)» ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1976 թվականից եղել է Խարկովի ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հանրային լրատվամիջոցների պատմության ամբիոնի դասախոս, 1981 թվականից՝ Մոսկվայի պետական համալսարանին առընթեր ժուռնալիստիկայի մասնագիտացված խորհրդի անդամ[1]։

Աշխատությունները հիմնականում վերաբերում են ԽՍՀՄ ժուռնալիստիկայի, երկրի ազգային տարածաշրջաններում հանրային լրատվամիջոցների տեսական ու գործնական խնդիրների պատմությանը։ Հեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկների («История новейшей отечественной журналистики: февраль 1917-начало 21 в». 3-րդ հրատարակչություն, 2005)[1][2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2014 թվականի մարտի 15-ին, երկարատև հիվանդությունց հետո[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советская многонациональная печать. М.: Изд-во Моск. ун-та, 1968. 56 с.
  • Многонациональная печать большевиков: (1900–1917 гг.). М.: Изд-во Моск. ун-та, 1972. 232 с.
  • Место большевистской печати в идейном разгроме буржуазного национализма. М.: Изд-во Моск. ун-та, 1987. 88 с. Соавт.: М. А. Мехтиев.
  • Партийная и советская журналистика в годы иностранной военной интервенции и гражданской войны: (1918–1920). М.: Изд-во Моск. ун-та, 1990. 80 с.
  • История советской журналистики. Первое десятилетие Советской власти. М.: Изд-во Моск. ун-та, 1991. 80 с. ISBN 5-211-02338-2
  • История отечественной журналистики XVIII–XX вв. М.: Акад. изд-во МЭГУ, 1993. Соавт.: Б. И. Есин.
  • Периодическая печать России. Система. Типология. М.: Акад. изд-во МЭГУ, 1995. 160 с.
  • История новейшей отечественной журналистики. М.: Изд-во Моск. ун-та, 1996. 208 с. ISBN 5-211-03646-8
  • В лабиринтах истории отечественной журналистики. Век XX. М.: РИП-холдинг, 2001. 316 с.
  • Судьба с судьбою говорит. М.: Икар, 2005. 200 с.
  • Дорогами жизни. М.: Икар, 2006. 132 с.
  • Возвращение утраченного. Заметки историка журналистики. М., 2007. 80 с.
  • Журналист — профессия, востребованная всюду. М.: Факультет журналистики МГУ, 2007. 96 с.
  • История отечественной журналистики XX века. Ростов н/Д: Изд-во ЮФУ, 2008. 416 с. ISBN 978-5-9275-0480-0 Соавт.: Е. В. Ахмадулин.
  • Международные отношения в российской прессе: (февраль 1917–1927 гг.). М.: Факультет журналистики МГУ, 2009. 168 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 731։
  2. «Овсепян Рафаил Погосович - пользователь, сотрудник | ИСТИНА – Интеллектуальная Система Тематического Исследования НАукометрических данных». istina.msu.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  3. «15 марта ушел из жизни профессор, доктор исторических наук Рафаил Погосович Овсепян». www.journ.msu.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.