Ռայբեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայբեք
Ryback
Ռայբեքը 2014 թվականին
Իրական անունՌայբեք Ալեն Ռիվզ
Ryback Allen Reeves
Ռինգային անուն(ներ)Ռայբեք[1][2]
Ռայան Ռիվզ[1]
Սկիպ Շեֆիլդ[1]
Դը Ռայբեք[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ132 կգ
Հայտարարվող հասակ1,91 մ
Ծննդյան թվականնոյեմբերի 10, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[3]
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչԲիլ Դեմոտ[3]
Ալ Սնոու[1]
Ջոդի Հեմիլթոն[3]
Դեբյուտ2004

Ռայբեք Ալեն Ռիվզ (անգլ.՝ Ryback Allen Reeves, ծնված որպես՝ Ռայան Ալեն Ռիվզ [Ryan Allen Reeves], նոյեմբերի 10, 1981(1981-11-10)[4], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում ունեցած ելույթներով։

Մասնակցություն ունենալով «WWE»-ի հեղինակային «Tough Enough» իրական հեռուստաշոուում, Ռիվզը սկսում է ելույթներ ունենալ «Deep South Wrestling» (DSW), «Ohio Valley Wrestling» (OVW) և «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնություններում։ 2010 թվականին Սկիպ Շեֆիլդ ռինգային անվամբ մասնակցել է «WWE NXT» հեռուստածրագրի առաջին եթերաշրջանին։

Մասնագիտական կարիերայի ընթացքում մեկ անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Էջը Ռեստլինգի առցանց աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  2. «Մարզիկիը էջը WWE պաշտոնական կայքում». Ռայբեք
  3. 3,0 3,1 3,2 «Էջը cagematch.de կայքում».
  4. ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայբեք» հոդվածին։