Ռայան Լարկին
Ռայան Լարկին | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1943[1][2][3] |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1] |
Մահացել է | փետրվարի 14, 2007[4][2][3] (63 տարեկան) |
Մահվան վայր | Saint-Hyacinthe, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[5] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և պրոդյուսեր |
Աշխատավայր | Կանադայի ազգային կինոխորհուրդ[1] |
Ռայան Լարկին (անգլ.՝ Ryan Larkin, հուլիսի 31, 1943[1][2][3], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1] - փետրվարի 14, 2007[4][2][3], Saint-Hyacinthe, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[5]), կանադացի կինոռեժիսոր նկարիչ-մուլտիպլիկատոր, որը ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականների վերջերին և 1970-ական թվականների սկզբներին նորարական՝ «Զբոսանք» («Շարժման մեջ») (1968) և «Փողոցային երաժշտություն» (1960) մուլտֆիմների շնորհիվ։ 2004 թվականին թողարկվել է Լարկինին նվիրված վավերագրական անիմացիոն ֆիլմը, որը շահել է բազմաթիվ մրցանակներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականների սկզբերին 19 տարեկան հասակում Ռայան Լարկինը աշխատանքի է անցել Կանադայի ազգային կինոարվեստի կառավարումում (NFB)՝ աշխարհի առաջատար անիմացիոն կենտրոններից մեկում։
Չնայած նրա ստեղծագործության հաջողությանը և ճանաչմանը, «Փողոցային երաժշտություն»-ը (1972) դարձել է ռեժիսորի վերջին ավարտուն ֆիլմը։ Լարկինի կարիերան խորտակվել է՝ տեղ զիջելով ալկոհոլի և կոկաինի նկատմամբ հակմանը։ Շուտով Լարկինը հեռանում է NFB-ից։ Ինչ որ ժամանակ նա անտուն է եղել, Մոնրեալի փողոցներում մուրացկանությունը դարձել է նրա մշտական գործը։
2000-ական թվականների սկզբերին Լարկինը փորձեր է կատարել ստեղծագործական կյանքին վերադառնալու և սկսել է աշխատել «Spare Change» մուլտֆիլմի վրա, որում բեկվում է վերջին տարիների սեփական փորձը։
2004 թվականին Քրիս Լանդրեթը նկարահանել է Լարկինի մասին փաստագրական անիմացիոն ֆիլմ, որը արժանացել է «Օսկար» լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար և այլ մրցանակների։
Ռայան Լարկինը մահացել է 2007 թվականին թոքի քաղցկեղից, որը ախտահարել էր նաև ուղեղը։ «Spare Change» ֆիլմը ավարտին է հասցրել Լարկինի ընկերը՝ ֆիլմի կոմպոզիտոր և պրոդյուեր Լորի Գորդոնը, ֆիլմը թողարկվել է 2008 թվականին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 — Քաղաքային բնապատկեր / Citérama / Cityscape
- 1966 — Սիրինգա / Syrinx
- 1966 — Զբոսանք (Շարժման մեջ) / En marchant / Walking
- 1972 — Փողոցային երաժշտություն / Street Musique
- 2008 — Spare Change
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմ «Զբոսանք»
- Ֆիլմ «Փողոցային երաժշտություն»
- Մալիբույի միջազգային կինոփառատոնում (1973) Գրան-պրի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Larkin, Ryan // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Amidi A. Ryan Larkin (1943-2007) — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 DeMott R. Ryan Larkin Dies at Age 63 — 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья «Райан Ларкин» в Канадской энциклопедии кино(չաշխատող հղում)
|