Jump to content

Ռազմիկ Վասիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Վասիլյան
նոյեմբերի 10,1960 - մարտի 15, 2005
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան (1988)
Պարգևներ
Արիության մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Ռազմիկ Արսենի Վասիլյան, (նոյեմբերի 10, 1960, Երևան - մարտի 15, 2005, Երևան), արցախյան ազատամարտի հերոս, Հ.Ա.Բ. ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Վասիլյանը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում։ 1967-1977 թվականներին սովորել է Երևանի թիվ 117 դպրոցում։ 1978-1981 թվականներին սովորել է Երևանի Քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումի գազաֆիկացում բաժնում՝ զուգահեռ աշխատելով «Հայգազ»-ում։ Կրթությունը շարունակելու նպատակով 1985 թվականին ընդունվել է Մոսկվայի ֆինանսա-տնտեսական ինստիտուտը, սակայն կիսատ թողնելով այն, 1988 թվականին վերադարձել է Հայաստան՝ արցախյան շարժմանը մասնակից դառնալու համար։

ՀԱԲ-ի ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի ապրիլի 24-ին հիմնադրել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցը, որի գլախավոր հրամանատարն էլ դարձել է հենց ինքը։ Կենսական անհրաժեշտություն համարելով հայկական կանոնավոր բանակ ունենալը, Ռազմիկ Վասիլյանը բազմիցս հայտարարել է դրա ստեղծման անհրաժեշտության մասին՝ իր անձը նվիրելով բանակի ստեղծման ու կայացման սուրբ գործին։ Ստեղծման պահից ՀԱԲ-ը սկսեց լայն թափով կազմակերպվել։ Ստեղծվեցին բազմաթիվ ջոկատներ, որոնք հանձն առան Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ ներառելով Արցախը։ Ամենատարբեր տվյալներով ՀԱԲ-ում կար շուրջ 160 հազար զինվոր։ ՀՀ իշխանությունների հետ ունեցած հակասությունների պատճառով, չընտրելով նրանց հետ առճակատման և երկրի ներքին կայունությունը խախտելու ճանապարհը, Ռազմիկ Վասիլյանը որոշեց լուծարել ՀԱԲ-ը, սակայն ջոկատի ազատամարտիկները շարունակեցին մասնակցել պատերազմին տարբեր ջոկատների կազմում, իսկ պատերազմի ավարտից հետո շատերը համալրեցին նաև հայկական բանակի սպայական կազմը։

Ռազմիկ Վասիլյանը մահացել է 2005 թվականի մարտի 15-ին Երևանում՝ պատերազմի տարիներին ձեռք բերած հիվանդության պատճառով։ Աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում։