Ռազմիկ Վասիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմիկ Վասիլյան
նոյեմբերի 10,1960 - մարտի 15, 2005
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
ՊարգևներԱրիության մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Ռազմիկ Արսենի Վասիլյան, (նոյեմբերի 10, 1960, Երևան - մարտի 15, 2005, Երևան), արցախյան ազատամարտի հերոս, Հ.Ա.Բ. ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Վասիլյանը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում: 1967-1977 թվականներին սովորել է Երևանի թիվ 117 դպրոցում: 1978-1981 թվականներին սովորել է Երևանի Քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումի գազաֆիկացում բաժնում՝ զուգահեռ աշխատելով «Հայգազ»-ում: Կրթությունը շարունակելու նպատակով 1985 թվականին ընդունվել է Մոսկվայի ֆինանսա-տնտեսական ինստիտուտը, սակայն կիսատ թողնելով այն, 1988 թվականին վերադարձել է Հայաստան՝ արցախյան շարժմանը մասնակից դառնալու համար:

ՀԱԲ-ի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի ապրիլի 24-ին հիմնադրել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցը, որի գլախավոր հրամանատարն էլ դարձել է հենց ինքը: Կենսական անհրաժեշտություն համարելով հայկական կանոնավոր բանակ ունենալը, Ռազմիկ Վասիլյանը բազմիցս հայտարարել է դրա ստեղծման անհրաժեշտության մասին՝ իր անձը նվիրելով բանակի ստեղծման ու կայացման սուրբ գործին: Ստեղծման պահից ՀԱԲ-ը սկսեց լայն թափով կազմակերպվել: Ստեղծվեցին բազմաթիվ ջոկատներ, որոնք հանձն առան Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ ներառելով Արցախը: Ամենատարբեր տվյալներով ՀԱԲ-ում կար շուրջ 160 հազար զինվոր: ՀՀ իշխանությունների հետ ունեցած հակասությունների պատճառով, չընտրելով նրանց հետ առճակատման և երկրի ներքին կայունությունը խախտելու ճանապարհը, Ռազմիկ Վասիլյանը որոշեց լուծարել ՀԱԲ-ը, սակայն ջոկատի ազատամարտիկները շարունակեցին մասնակցել պատերազմին տարբեր ջոկատների կազմում,իսկ պատերազմի ավարտից հետո շատերը համալրեցին նաև հայկական բանակի սպայական կազմը:

Ռազմիկ Վասիլյանը մահացել է 2005 թվականի մարտի 15-ին Երևանում՝ պատերազմի տարիներին ձեռք բերած հիվանդության պատճառով: Աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]