Jump to content

Ջրհեղեղներ Հնդկաստանում (2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրհեղեղներ Հնդկաստանում
Տեսակջրհեղեղ
Երկիր Հնդկաստան
Զոհվածներ251 մարդ (հուլիսի 27, 2021)
Վիրավորներ51
Անհայտ կորածներ100
 2021 Maharastra floods Վիքիպահեստում

Ջրհեղեղներ Հնդկաստանում, ջրհեղեղներ և սելավներ, որոնք սկսվել են 2021 թվականի հուլիսի 18-ին Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում և տարածվել երկրի այլ նահանգներում։ Տարերային աղետների հետևանքով երեք շաբաթվա ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսոնային տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները Հնդկաստանում տեղի են ունենում ամեն տարի և հաճախ լուրջ հետևանքներ են ունենում[2]։

2021 թվականի հուլիսին ջրհեղեղը տեղի է ունեցել միաժամանակ Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի հարավում ջրհեղեղների և տարբեր երկրներում այլ տարերային աղետների հետ, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ ամբողջ աշխարհում[3][4]։ Ջրհեղեղի պատճառներից մեկը համարվում է գլոբալ տաքացումը[5][6]։

Ջրհեղեղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 18-ին Մումբայում և նրա արվարձանում տեղատարափ անձրևների պատճառով փլուզվել են մի քանի բնակելի տներ, ինչի հետևանքով զոհվել է 33 մարդ։ Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տեղացել է շուրջ 200 մմ տեղումներ[7]։

2021 թվականի հուլիսի 22-ից ի վեր Մահարաշտրա նահանգի արևմտյան շատ շրջաններում տեղատարափ անձրևներ են տեղացել։ Հուլիսի 23-ին գրանցվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենամեծ տեղումների քանակը[8]։ Նահանգի որոշ շրջաններում մեկ օրում տեղացել է մինչև 600 մմ տեղումներ, ինչն այստեղ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է[9]։ Մումբայում կրկին շենք է փլուզվել՝ որի հետևանքով զոհվել է 7 մարդ[10]։ Ջրհեղեղը սողանքներ Է առաջացրել նահանգի տարբեր հատվածներում։ Տուժել են նաև Ռայգադ, Ռատնագիրի, Սատարա շրջանները[11]։

Գոայում նաև գրանցվել են վերջին 50 տարվա ընթացքում խոշորագույն տեղատարափ անձրևները՝ որոնց հետևանքով կան զոհեր[2][12]։

Հուլիսի 27-ին ջրհեղեղի զոհերի ընդհանուր թիվը հասել է 192-ի, առնվազն 48 մարդ տուժել է, 25-ն անհետ կորել է։ Տարահանվել է 229 074 մարդ։ Ամենից շատ զոհեր են գրանցվել Ռայգադ շրջանում[13]։

Հուլիսի 28-ին տեղատարափ անձրևները, որոնք հանգեցրել են հեղեղումների և առնվազն 16 մարդու մահվան, սկսվել են երկրի հյուսիսում՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգում և Ջամուի ու Քաշմիրի միութենական տարածքում[14][15]։

Նույն օրը հայտարարվել է, որ Մահարաշտրա նահանգում զոհերի թիվը հասել է 209-ի, 8-ը համարվում են անհետ կորած[16]։

Հուլիսի 31-ին Մադհյա-Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների պատճառով փլուզվել է բանտի պատը։ Տուժել է ավելի քան 20 բանտարկյալ[17]։

Օգոստոսի 3-ին Արևմտյան Բենգալիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 23 մարդ[18]։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են զինվորականները[19]։

Օգոստոսի 7 -ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հայտարարվել է անձրևի և ամպրոպի վտանգ[20]։

10 և հարյուր գյուղեր ջրասույզ են եղել Ուտար Պրադեշ նահանգում։ Զոհվել է մոտ 9 մարդ[1][21]։

Օգոստոսի 11-ին Հիմաչալ-Պրադեշ նահանգում անձրևների պատճառով սողանք է տեղի ունեցել։ Փլատակների տակ են հայտնվել մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ 40 ուղևորներով ավտոբուսը[22]։

Ջրհեղեղների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գնահատվում է մոտ 400 մարդ[1]։ Միայն Մահարաշտրա նահանգում զոհվել է 213 մարդ, 8-ն անհետ կորել են[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «СМИ: более 350 деревень затопило на севере Индии из-за подъема воды в реках». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  2. 2,0 2,1 «Смертоносные наводнения в Индии: спасатели ищут выживших». BBC News Русская служба. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Ученые объяснили причину возникновения природных бедствий по всему миру». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «WATCH: From floods in China, Germany to heavy downpour in Maharashtra, what's the common link — a climate scientist explains». Gaonconnection (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հուլիսի 24. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «France 24: жара в Канаде и наводнения в Индии — глобальное потепление вызывает всё больше природных катаклизмов по всему миру». ИноТВ. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  6. «В Индии причиной муссонных дождей считают глобальное потепление». Известия (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 27. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «Число погибших из-за ливней в Мумбаи выросло до 33». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «40-Year Record For Maharashtra Rain, At Least 36 Dead». NDTV.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Maharashtra Rains: Mahabaleshwar records 600mm rainfall in 24 hours, breaks all-time record for rainfall». Gaonconnection (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հուլիսի 24. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «В Индии семь человек погибли при обрушении здания». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «СМИ: более 120 человек погибли на западе Индии из-за самых мощных за 40 лет ливней». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  12. «One dead, over 400 evacuated as rains and flood wreak havoc in Goa». Hindustan Times (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 23. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  13. «Число погибших от мощных ливней на западе Индии превысило 190». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  14. «СМИ: пять человек погибли из-за ливней на севере Индии». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  15. «На севере Индии из-за ливней погибли 16 человек». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  16. Reporter, Staff (2021 թ․ հուլիսի 28). «209 deaths confirmed in Maharashtra floods». The Hindu. Mumbai. 0971-751X. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  17. «Более 20 заключенных пострадали при обрушении стены тюрьмы из-за ливней в Индии». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  18. «Число жертв наводнения в Индии возросло до 23». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  19. «В Индии в результате наводнений погибли 23 человека». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  20. «Thunderstorms, Heavy Rain Likely In Delhi, Nearby Cities Today: Forecast». NDTV.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  21. «India - Hundreds of villages flooded in Uttar Pradesh, 9 people dead -». Sott.net (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  22. «СМИ: в Индии более 40 человек оказались под завалами из-за оползня». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  23. «Maharashtra rains: Death toll rises to 213, eight still missing». The Times of India (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.