Ջրհեղեղներ Եվրոպայում (2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրհեղեղներ Եվրոպայում
Տեսակջրհեղեղ և տարերային աղետներ
Երկիր Բելգիա[1][2],  Ֆրանսիա,  Գերմանիա[3][4][5],  Իտալիա,  Լյուքսեմբուրգ,  Նիդերլանդներ,  Շվեյցարիա,  Միացյալ Թագավորություն,  Ռումինիա,  Խորվաթիա և  Չեխիա
Տարեթիվ2021
Զոհվածներ242 մարդ
Անհայտ կորածներ670
 July 2021 floods in Europe Վիքիպահեստում

Ջրհեղեղները Եվրոպայում մի շարք հեղեղումներ են, որոնք սկսվել են 2021 թվականի հուլիսի 12-ին՝ Բեռնդ ցիկլոնի (Bernd) հետևանքով առաջացած հորդառատ անձրևներից հետո։ Մի քանի գետային լողավազաններ դուրս են եկել ափերից։ Հիմնական վնասը հասցվել Է Գերմանիային։ Ջրհեղեղը խոշորագույնն Է ճանաչվել վերջին 100 տարվա ընթացքում[6]։ Առնվազն 209 մարդ է զոհվել Գերմանիայում, 36-ը՝ Բելգիայում, 1-ը՝ Իտալիայում, 1-ը՝ Ավստրիայում, 2-ը՝ Ռումինիայում, հարյուրավոր մարդիկ անհետ կորել են[7][8][9][10]։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդառատ անձրևների պատճառով հուլիսի 12-ից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում ափերից դուրս են եկել Հռենոս Ար և Մոզել վտակները, ինչպես նաև մի քանի փոքր գետեր։ Տարերքի հիմնական հարվածը հասցվել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա և Ռայնլանդ Պֆալց նահնգների հողերին։ Ավելի քան 165 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, վնասվել են երկաթուղային մայրուղիները[11]։ Ջրի հոսքով ավերվել են կամուրջներն ու տները։ Գերմանիայի ՊՆ-ն հայտարարեկ է ռազմական աղետի ռեժիմ երկրի արևմուտքում[12]։ Ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 169 մարդ, ավելի քան 170-ը անհետ կորել են[7]։ Առնվազն 46 մարդ Է զոհվել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողում, առնվազն 121-ը՝ Ռայնլանդ-Պֆալցում (բոլորը՝ Արվայլերի շրջանում), մեկը՝ բավարական Բերխտեսգադեն շրջանում[13]։ Առնվազն 749 մարդ վնասվածքներ է ստացել[13]։ Ջհեղեղը Գերմանիայում դարձել է վերջին տասնամյակների ընթացքում ամենակործանարարն ու մահացուն[14][15]։

Գրանցվել են դիակապտության դեպքեր[16]։ Որոշ քաղաքներում խմելու ջրի մատակարարման խափանումներ են գրանցվել[17]։

Երկրի արևմուտքում շարքից դուրս են եկել հիդրոէլեկտրակայանները[18]։

Հուլիսի 18-ին ջրհեղեղը հարվածել է Գերմանիայի արևելքին[19]։ Չեխիայի հետ կանգնեցվել է երկաթուղային հաղորդակցություն[20]։

Բելգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայում ջրհեղեղի հետևանքով 36 մարդ է զոհվել, ևս 70-ն անհետ կորել են, 57-ը հոսպիտալացվել են[8][21]։ Տարերքը ազդել է Լիեժ, Նամյուր, Վալոնյան Բրաբանտ, Լյուքսեմբուրգ, Անտվերպեն և Ֆլամանդական Բրաբանտ գավառների վրա։ Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են տարհանվել։ Տուժած շրջաններում էլեկտրականության խափանումներ են։ Ջրհեղեղն ամենաաղետալին է ճանաչվել երկրի ողջ պատմության ընթացքում[22]։

Լյուքսեմբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգում տարհանվել են մի քանի համայնքներ[23]։

Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 16-ին սկսվել է Լիմբուրխի բնակիչների տարհանումը։ Նահանգում նկատվում են էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ[24]։ Տարհանվել է 15 000 մարդ[25]։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի հյուսիսում վատ եղանակի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվել է ճոպանուղին[26]։ Հորդառատ անձրևները կարկուտով և ամպրոպներով սողանքներ են առաջացրել[27]։ Հուլիսի 18-ին հորդառատ անձրևները հեղեղումների են հանգեցրել մի քանի շրջաններում։ Ամենից շատ տուժել է Սիցիլիա կղզին։ Բացի այդ, Իտալիայի հյուսիսում գտնվող Հարավային Տիրոլում օդերևութաբանները ռեկորդային քանակությամբ տեղումներ են արձանագրել վերջին մեկ օրում[28]։

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 12-ին տեղատարափ անձրևները պատուհասել են Լոնդոնը[29]։ Հեղեղվել են փողոցները, փակվել են մետրոյի մի քանի կայարաններ[30]։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի արևելքում ջրհեղեղ է տեղի ունեցել, Սոնա և Լուարա դեպարտամենտներում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել[31]։ Հեղեղումներ են նկատվում Լիոնում[32]։

Չեխիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 18-ին ջրհեղեղը հասել է Չեխիա[33]։ Տարհանվել են երկրի հյուսիսում գտնվող Լիբերեցկի երկրամասի երկու գյուղերի բնակիչները։ Դադրեցվել է Գերմանիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը[34]։

Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 17-ին ջրհեղեղը հեղեղել է Զալցբուրգի հողում գտնվող Հալլայն քաղաքը և վնաս պատճառել մի քանի շրջանների[35][36]։ Զոհվել է մեկ մարդ[9]։

Ռումինիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 20-ին ջրհեղեղը հասել է Ռումինիա։ Սաթու Մարայում և Յասիում զոհվել է 2 մարդ[10]։ Ջրհեղեղներն ու վատ եղանակը վնասել են Կլուժ-Նապոկին, տուժել է 2 մարդ[37]։

Կապ կլիմայի փոփոխության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական առաջնորդներն ու գիտնականները հայտարարել են, որ Եվրոպայում ջրհեղեղը կարող է պայմանավորված լինել կլիմայի փոփոխություններով[38][39]։ Տեղատարափ անձրեւներից մի քանի շաբաթ առաջ Գերմանիայում ուժեղ շոգ էր։ Օքսֆորդի համալսարանի շրջակա միջավայրի փոփոխությունների ինստիտուտից ֆրիդերիկե Օտտոն ասել է․

«Տեղատարափ անձրևները, որոնք մենք տեսել ենք Եվրոպայում վերջին մի քանի օրվա ընթացքում, ծայրահեղ եղանակային պայմաններ են։ Դրանց ինտենսիվությունն ուժեղացել Է կլիմայի փոփոխության հետևանքով։ Եվ այս ինտենսիվությունը շարունակելու է մեծացնել հետագա տաքացումը»[38]։

ՄԱԿ-ը նույնպես կապում է կլիմայի փոփոխությունների, Ռուսաստանի և Սիբիրի անտառային հրդեհների հետ[40]։ «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը հայտարարել է, որ Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղները կապված են նույն ցիկլոնի հետ, ինչ Եվրոպայում[41]։

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղի հետ միաժամանակ տեղի ունեցած լուրջ ջրհեղեղները տեղի ունեցան Թուրքիայում[42], Հնդկաստանում[43], Չինաստանում[44][45], վատ եղանակը ծածկել է Ուկրաինան և Բելառուսը[46][47][48]։ Տարերային աղետները հանգեցրել են ավերածությունների և մարդկանց մահվան։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայնլանդ Պֆալցի իշխանությունները 50 մլն եվրո են հատկացրել վատ եղանակի պատճառած վնասը վերացնելու համար[49]։

Գերմանիայի իշխանությունները ծրագրում են 400 մլն եվրո հատկացնել ջրհեղեղից տուժածներին հասցված վնասը վերացնելու համար[50]։

Երկրների ղեկավարները ցավակցություն են հայտնել Գերմանիային ջրհեղեղի բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

Հռոմի Պապը «հոգևոր մոտություն է հայտնել ջրհեղեղից բոլոր տուժածներին, ինչպես նաև վթարային-փրկարարական ծառայություններին, որոնք մասնակցում են տարերքի ավերածությունների հետևանքների վերացմանը»[51]։

Եվրամիությունը հայտարարել է տուժած շրջաններին օգնելու պատրաստակամության մասին[52]։

Բելգիայում հուլիսի 20-ը հայտարարվել է սգո օր[22]։

Բունդեսթագում իշխանությունների անփութությունը ջրհեղեղի և բազմաթիվ զոհերի պատճառ են համարել Գերմանիայում։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի այցելել է ողբերգության վայր[53]։ Նա կոչ է արել առավել վճռական պայքարել կլիմայի փոփոխության դեմ ուժեղ ջրհեղեղներից հետո[54][55]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Las impactantes imágenes aéreas de la devastación causada por las inundaciones en Alemania y Bélgica (իսպ.) — 2002.
  2. Las claves de las peores inundaciones en Alemania y Bélgica en décadas
  3. Las impactantes fotos de las inundaciones en Europa que dejaron más de 150 muertos (իսպ.) — 2002.
  4. Por qué las inundaciones en Alemania y otras partes de Europa son tan catastróficas
  5. Inundaciones en Alemania: Schuld, el pueblo donde hay decenas de desaparecidos tras ser arrasado casi por completo por las fuertes lluvias que afectan a Europa
  6. «Эксперты: Европа не испытывала столь сильного наводнения 100 лет». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  7. 7,0 7,1 «Число жертв наводнения в Германии возросло до 169». Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  8. 8,0 8,1 «Число жертв наводнения в Бельгии достигло 36». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  9. 9,0 9,1 «В Австрии один человек погиб из-за сильных ливней». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  10. 10,0 10,1 «В Румынии в результате наводнения погибли два человека». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  11. «Железнодорожное сообщение осложнено в подтопленных регионах на западе ФРГ». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  12. «На западе Германии объявили режим военной катастрофы». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  13. 13,0 13,1 «Число погибших в результате наводнения в Германии превысило 160». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  14. Александр Терехин. «Крупнейшая катастрофа за десятилетия: в Германии не могут оценить число погибших». НТВ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  15. Надежда Дрямина (2021 թ․ հուլիսի 15). «Смертоносный потоп в Европе». euronews (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  16. «DPA: мародеры начали грабить магазины в подтопленных районах на западе Германии». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  17. «Последствия проливных дождей на западе Германии. Фоторепортаж». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  18. «Гидроэлектростанции на западе ФРГ вышли из строя в результате наводнения». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  19. «Германия: наводнения угрожают востоку». euronews (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 18. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  20. «Движение поездов на границе ФРГ и Чехии прервали из-за наводнения». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  21. «Матвиенко выразила соболезнования из-за последствий наводнения в Бельгии». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  22. 22,0 22,1 «Бельгия объявила 20 июля днем национального траура». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  23. «Floods to last as thousands forced out of homes». Luxembourg Times (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 14. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  24. «Heavy rains leave Limburg flooded; Some showers expected today». NL Times (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  25. ««Такой катастрофы еще не было»: города Европы уходят под воду». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  26. «Maltempo al Nord, danni e una vittima in Veneto. Albero cade su una funivia». Rainews (italian). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. Екатерина Гусева (2021 թ․ հուլիսի 16). «Жертвы непогоды». euronews (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  28. Яна Яковенко (2021 թ․ հուլիսի 18). «В Австрии и Италии произошли подтопления из-за сильных ливней». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  29. «Гроза с ливнями обрушилась на Лондон, затопив улицы и автомобили». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  30. «Flash floods: Parts of London receive a month of rain in one day». BBC News. 2021 թ․ հուլիսի 13. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  31. «Сильное наводнение обрушилось на восток Франции». Радио Sputnik (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  32. «Сильное наводнение обрушилось на восток Франции». РЕН ТВ (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 17. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  33. «Death toll from flooding in western Europe climbs above 180». CBS.
  34. «Жители двух сел на севере Чехии эвакуированы из-за угрозы наводнений». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  35. «Europe flood death toll tops 160, costly rebuilding ahead». AP NEWS (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 17. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  36. «Hochwasser: Österreich entkommt Katastrophe nur knapp – Alle News im Liveticker!». bild.de (գերմաներեն). 2021 թ․ հուլիսի 20. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  37. «Străzi inundate, copaci rupți și zeci de apeluri la 112 în Cluj-Napoca, după o furtună violentă». Libertatea (ռումիներեն). 2021 թ․ հուլիսի 19. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  38. 38,0 38,1 Deutsche Welle (www.dw.com). «Наводнение в Германии - следствие изменения климата | DW | 16.07.2021». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  39. «Наводнение в Западной Европе: 150 погибших, сотни пропали без вести, спасатели ищут выживших». BBC News Русская служба. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  40. «Дожди и жара в Европе: ученые изучают связь с антропогенным изменением климата». Новости ООН (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  41. «Синоптик сравнил наводнения в России и Германии». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  42. «Шесть человек погибли в Турции из-за наводнений». vesti.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  43. «Число погибших в Мумбаи из-за ливней достигло 33». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  44. «Из-за ливней в Китае погибли 12 человек». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  45. «Из-за сильных ливней в Пекине отменено более 370 рейсов». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  46. «Под Киевом два человека погибли из-за падения деревьев во время грозы». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  47. «Стало известно о жертвах после ливней с грозами в Белоруссии». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  48. «Во время грозы на Украине погибли два человека». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  49. «Смывает дома: Что известно о "наводнении века" на западе Германии». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  50. «СМИ озвучили бюджет властей ФРГ на устранение ущерба от наводнения». Радио Sputnik (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  51. «Папа Римский помолился о жертвах и пострадавших от наводнения в ФРГ». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  52. Hans (2021 թ․ հուլիսի 15). «EU supporting Belgium with flood response». European Civil Protection and Humanitarian Aid Operations - European Commission (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  53. Евгения Чукалина, Николай Поздняков (2021 թ․ հուլիսի 19). «В бундестаге назвали халатность властей причиной наводнения в Германии». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  54. «Unwetter in Bayern: Bob- und Rodelbahn Königssee zerstört». stern.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  55. «Меркель призвала к более решительной борьбе с изменением климата после сильнейших наводнений». Life.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.