Ջրհեղեղներ Հնդկաստանում (2021)
Ջրհեղեղներ Հնդկաստանում | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրհեղեղ |
Երկիր | ![]() |
Զոհվածներ | 251 մարդ (հուլիսի 27, 2021) |
Վիրավորներ | 51 |
Անհայտ կորածներ | 100 |
![]() |
Ջրհեղեղներ Հնդկաստանում, ջրհեղեղներ և սելավներ, որոնք սկսվել են 2021 թվականի հուլիսի 18-ին Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում և տարածվել երկրի այլ նահանգներում։ Տարերային աղետների հետևանքով երեք շաբաթվա ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ [1]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուսոնային տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները Հնդկաստանում տեղի են ունենում ամեն տարի և հաճախ լուրջ հետևանքներ են ունենում[2]։
2021 թվականի հուլիսին ջրհեղեղը տեղի է ունեցել միաժամանակ Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի հարավում ջրհեղեղների և տարբեր երկրներում այլ տարերային աղետների հետ, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ ամբողջ աշխարհում[3][4]։ Ջրհեղեղի պատճառներից մեկը համարվում է գլոբալ տաքացումը[5][6]։
Ջրհեղեղներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուլիսի 18-ին Մումբայում և նրա արվարձանում տեղատարափ անձրևների պատճառով փլուզվել են մի քանի բնակելի տներ, ինչի հետևանքով զոհվել է 33 մարդ։ Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տեղացել է շուրջ 200 մմ տեղումներ[7]։
2021 թվականի հուլիսի 22-ից ի վեր Մահարաշտրա նահանգի արևմտյան շատ շրջաններում տեղատարափ անձրևներ են տեղացել։ Հուլիսի 23-ին գրանցվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենամեծ տեղումների քանակը[8]։ Նահանգի որոշ շրջաններում մեկ օրում տեղացել է մինչև 600 մմ տեղումներ, ինչն այստեղ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է[9]։ Մումբայում կրկին շենք է փլուզվել՝ որի հետևանքով զոհվել է 7 մարդ[10]։ Ջրհեղեղը սողանքներ Է առաջացրել նահանգի տարբեր հատվածներում։ Տուժել են նաև Ռայգադ, Ռատնագիրի, Սատարա շրջանները[11]։
Գոայում նաև գրանցվել են վերջին 50 տարվա ընթացքում խոշորագույն տեղատարափ անձրևները՝ որոնց հետևանքով կան զոհեր[2][12]։
Հուլիսի 27-ին ջրհեղեղի զոհերի ընդհանուր թիվը հասել է 192-ի, առնվազն 48 մարդ տուժել է, 25-ն անհետ կորել է։ Տարահանվել է 229 074 մարդ։ Ամենից շատ զոհեր են գրանցվել Ռայգադ շրջանում[13]։
Հուլիսի 28-ին տեղատարափ անձրևները, որոնք հանգեցրել են հեղեղումների և առնվազն 16 մարդու մահվան, սկսվել են երկրի հյուսիսում՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգում և Ջամուի ու Քաշմիրի միութենական տարածքում[14][15]։
Նույն օրը հայտարարվել է, որ Մահարաշտրա նահանգում զոհերի թիվը հասել է 209-ի, 8-ը համարվում են անհետ կորած[16]։
Հուլիսի 31-ին Մադհյա-Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների պատճառով փլուզվել է բանտի պատը։ Տուժել է ավելի քան 20 բանտարկյալ[17]։
Օգոստոսի 3-ին Արևմտյան Բենգալիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 23 մարդ [18]։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են զինվորականները[19]։
Օգոստոսի 7 -ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հայտարարվել է անձրևի և ամպրոպի վտանգ[20]։
10 և հարյուր գյուղեր ջրասույզ են եղել Ուտար Պրադեշ նահանգում։ Զոհվել է մոտ 9 մարդ[1][21]։
Օգոստոսի 11-ին Հիմաչալ-Պրադեշ նահանգում անձրևների պատճառով սողանք է տեղի ունեցել։ Փլատակների տակ են հայտնվել մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ 40 ուղևորներով ավտոբուսը[22]։
Ջրհեղեղների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գնահատվում է մոտ 400 մարդ[1]։ Միայն Մահարաշտրա նահանգում զոհվել է 213 մարդ, 8-ն անհետ կորել են[23]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «СМИ: более 350 деревень затопило на севере Индии из-за подъема воды в реках»։ ТАСС։ Վերցված է 2021-08-11
- ↑ 2,0 2,1 «Смертоносные наводнения в Индии: спасатели ищут выживших»։ BBC News Русская служба։ Վերցված է 2021-08-07
- ↑ «Ученые объяснили причину возникновения природных бедствий по всему миру»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-07
- ↑ «WATCH: From floods in China, Germany to heavy downpour in Maharashtra, what's the common link — a climate scientist explains»։ Gaonconnection (en-US)։ 2021-07-24։ Վերցված է 2021-08-07
- ↑ «France 24: жара в Канаде и наводнения в Индии — глобальное потепление вызывает всё больше природных катаклизмов по всему миру»։ ИноТВ։ Վերցված է 2021-08-07
- ↑ «В Индии причиной муссонных дождей считают глобальное потепление»։ Известия (ռուսերեն)։ 2021-07-27։ Վերցված է 2021-08-07
- ↑ «Число погибших из-за ливней в Мумбаи выросло до 33»։ ИА REGNUM (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-07
- ↑ «40-Year Record For Maharashtra Rain, At Least 36 Dead»։ NDTV.com։ Վերցված է 2021-08-07
- ↑ «Maharashtra Rains: Mahabaleshwar records 600mm rainfall in 24 hours, breaks all-time record for rainfall»։ Gaonconnection (en-US)։ 2021-07-24։ Վերցված է 2021-08-07
- ↑ «В Индии семь человек погибли при обрушении здания»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-07
- ↑ «СМИ: более 120 человек погибли на западе Индии из-за самых мощных за 40 лет ливней»։ ТАСС։ Վերցված է 2021-08-07
- ↑ «One dead, over 400 evacuated as rains and flood wreak havoc in Goa»։ Hindustan Times (անգլերեն)։ 2021-07-23։ Վերցված է 2021-08-11
- ↑ «Число погибших от мощных ливней на западе Индии превысило 190»։ ТАСС։ Վերցված է 2021-08-07
- ↑ «СМИ: пять человек погибли из-за ливней на севере Индии»։ ТАСС։ Վերցված է 2021-08-07
- ↑ «На севере Индии из-за ливней погибли 16 человек»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-07
- ↑ Reporter Staff (2021-07-28)։ «209 deaths confirmed in Maharashtra floods»։ The Hindu (Mumbai)։ 0971-751X։ Վերցված է 2021-08-07
- ↑ «Более 20 заключенных пострадали при обрушении стены тюрьмы из-за ливней в Индии»։ ТАСС։ Վերցված է 2021-08-07
- ↑ «Число жертв наводнения в Индии возросло до 23»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-07
- ↑ «В Индии в результате наводнений погибли 23 человека»։ ИА REGNUM (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-07
- ↑ «Thunderstorms, Heavy Rain Likely In Delhi, Nearby Cities Today: Forecast»։ NDTV.com։ Վերցված է 2021-08-07
- ↑ «India - Hundreds of villages flooded in Uttar Pradesh, 9 people dead -»։ Sott.net (անգլերեն)։ Վերցված է 2021-08-11
- ↑ «СМИ: в Индии более 40 человек оказались под завалами из-за оползня»։ ТАСС։ Վերցված է 2021-08-11
- ↑ «Maharashtra rains: Death toll rises to 213, eight still missing»։ The Times of India (անգլերեն)։ Վերցված է 2021-08-11