Jump to content

Ջրկոտեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրկոտեմ (անգլ.՝ Nasturtium), հորփ կոտեմ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի բազմամյա ջրային բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6 (այլ տվյալներով՝ 2) տեսակ։

Դեղատու ջրկոտեմ

Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • ջրկոտեմ դեղատու (Nasturtium officinale)։

Տարածված է Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ճահիճներում, գետերի, առուների ափերին, գերխոնավ վայրերում։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ակոսավոր է, բարձրությունը՝ 10-60 սմ։ Տերևները փետրաբաժան են։ Ծաղկաբույլը կարճ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։

Ծաղկում է մայիս-օգոստոսին։

Պտուղը պատիճ է։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, գլիկոզիդ, յոդ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարմ տերևների հյութն ու պատրաստուկները միզամուղ և լեղամուղ են։ Երիտասարդ տերևներն ու ընձյուղներն ուտելի են (պատրաստում են աղցան)։ Սերմերը ևս պարունակում են եթերայուղեր և ճարպայուղեր (24 %), կարող են փոխարինել մանանեխին։

Հայտնի է 316 տեսակ. [1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրկոտեմ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրկոտեմ» հոդվածին։