Հանդիպում են Ավստրալիայի արևելյան մարզերում։ Ապրում են ջրերի շրջակայքում։ Հեշտությամբ հարմարվում են մարդկանց ներկայությանը։ Արուներն ունեն իրենց տարածքները։
Մեջքը և պոչը ունեն բաց կանաչ գունավորում՝ մուգ կանաչ բծերով։ Արուի մարմնի ստորին հատվածն ունի կարմիր գունավորում, ինչը տեսանելի է դառնում տարածքային կռիվների ժամանակ, երբ կենդանին բարձրացնում է գլուխը։ Կարող են սուզվել և մնալ ջրում մինչև 90 րոպե։
Բեղմնավորման շրջանը ձմռանն է։ Գարնանը էգը բույն է դնում 10-15 սմ խորությամբ փափկահողում, որը արևի ճառագայթների ներթափանցման տիրույթում է և այնտեղ դնում է 6-18 ձու։ Խաչասերման շրջանում էգերը դառնում են շատ ագրեսիվ, որպեսզի պաշտպանեն ձագերին գիշատիչներից։ Երիտասարդ մողեսները հավաքվում են 3-8 առանձնյակ ունեցող խմբերում։
↑ 1,01,1Ананьева Н. Б., Боркин Л. Я., Даревский И. С., Орлов Н. Л. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1988. — С. 165. — 10 500 экз.