Ջրային մողես
Ջրային մողես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Istiurus lesueurii | ||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||
Physignathus lesueurii (Gray, 1831) | ||||||||||||||||||
|
Ջրային մողես[1], կամ ջրային լեգուան[1] (լատ.՝ Istiurus lesueurii) մողեսների տեսակ, որը պատկանում է Agamidae ընտանիքին։ Տեսակային անվանումը ստացել են ֆրանսիացի ճանապարհորդ Շառլ Ալեքսանդր Լեսյորի(1778—1846 թվականներ) պատվին։
Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում են Ավստրալիայի արևելյան մարզերում։ Ապրում են ջրերի շրջակայքում։ Հեշտությամբ հարմարվում են մարդկանց ներկայությանը։ Արուներն ունեն իրենց տարածքները։
Մեջքը և պոչը ունեն բաց կանաչ գունավորում՝ մուգ կանաչ բծերով։ Արուի մարմնի ստորին հատվածն ունի կարմիր գունավորում, ինչը տեսանելի է դառնում տարածքային կռիվների ժամանակ, երբ կենդանին բարձրացնում է գլուխը։ Կարող են սուզվել և մնալ ջրում մինչև 90 րոպե։
Բեղմնավորման շրջանը ձմռանն է։ Գարնանը էգը բույն է դնում 10-15 սմ խորությամբ փափկահողում, որը արևի ճառագայթների ներթափանցման տիրույթում է և այնտեղ դնում է 6-18 ձու։ Խաչասերման շրջանում էգերը դառնում են շատ ագրեսիվ, որպեսզի պաշտպանեն ձագերին գիշատիչներից։ Երիտասարդ մողեսները հավաքվում են 3-8 առանձնյակ ունեցող խմբերում։