Ջորջ Լիլո (անգլ.՝ George Lillo, փետրվարի 4, 1693(1693-02-04)[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - սեպտեմբերի 3, 1739(1739-09-03)[2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի դրամատուրգ։ Նրա «Լոնդոնի վաճառականը կամ Զորջ Բառնվելի պատմությունը» (1731 թ) և «Ճակատագրական հետաքրքրասիրություն» (1736 թ) դրամաները անգլիական բեմում հաստատեցին այսպես կոչված «քաղքենիական» կամ բուրժուական դրաման։ Ջորջ Լիլոյի դրամատուրգիան գրականության վրա ազդեցություն է գործել և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ Ֆրանսիայում։