Ջորջ Դյուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
անգլ.՝ George Dewey
դեկտեմբերի 26, 1837(1837-12-26)[1][2][3][…] - հունվարի 16, 1917(1917-01-16)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրՄոնտպիլիեր, ԱՄՆ
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԳերեզմանՎաշինգտոնի ազգային տաճար
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ ռազմածովային ուժեր և ԱՄՆ
ԿոչումAdmiral of the Navy?
Մարտեր/
պատերազմներ
Ամերիկայի քաղաքացիական պատերազմ և Իսպանա-ամերիկյան պատերազմ
ԿրթությունՆորիջի համալսարան և ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա
ՍտորագրությունИзображение автографа

Ջորջ Դյուի, (անգլ.՝ George Dewey դեկտեմբերի 26, 1837(1837-12-26)[1][2][3][…], Մոնտպիլիեր, ԱՄՆ - հունվարի 16, 1917(1917-01-16)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի զինվորական գործիչ, որի անվան հետ են կապում Մանիլայի ծովածոցի ճակատամարտում իսպանա-ամերիկյան պատերազմի հաղթանակը։ Պատմության մեջ միակ անձնավորությունը, որը արժանացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն զինվորական կոչմանը` ռազմածովային ուժերի ծովակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1837 թվականին Դեկտեմբերի 26-ին ԱՄՆ Մոնտպիլիեր քաղաքում։ Հայրը Վերմոնտի համալսարանը ավարտելուց հետո աշխատել է որպես բժիշկ և եղել է Ազգային ապահովագրական ընկերության հիմնադիրներից մեկը։ Ջորջը երկու ավագ եղբայր և մի փոքր քույր է ունեցել[4]։

Ջորջ Դյուին հաճախել է հարևան Ջոնսոն քաղաքի դպրոցը, 15 տարեկան հասակում ընդունվեց Նորվիչի ռազմական դպրոց, որտեղ անցկացրեց երկու տարի։ 1854 թվականին նա ընդունվեց Ռազմածովային ակադեմիա, որն ավարտեց 1858 թվականին։

Միչման դառնալուց հետո Ջորջ Դյուին Սարատոգա նավակով իրականացրեց կռուիզ, որից հետո նշանակում ստացավ ԱՄՆ ռազմածովային նավատորմի լավագույն նավի`Ուոբեշ եռակայմ շոգենավի վրա, որը Միջերկրածովյան նավատորմի առաջատարն էր։ Այս նավով Ջորջ Դյուին դուրս եկավ Միջերկրական ծով։

Քաղաքացիական պատերազմի տարիներին Ջորջ Դյուին մասնակցել է Հարավի ռազմածովային շրջափակմանը և Նոր Օռլեանի գրավմանը։

Պատերազմը վերջանալուց հետո Ջորջ Դյուին մնաց ծառայության մեջ, զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 1802 թվականին ղեկավարել է փարոսների հանձնաժողովը։ 1897-ին նա որոշեց վերադառնալ ակտիվ ծառայության և ղեկավարել Ասիական նավատորմը։ Իսպանա-ամերիկյան պատերազմը սկսվեց հաջորդ տարի, և Դյուիի նավատորմը Կավիտի ճակատամարտում ջախջախեց իսպանական Խաղաղօվկիանոսյան նավատորմը, դրանով հնարավոր դարձնելով Ֆիլիպինների գրավումը։ 1899 թվականին հայրենիք վերադառնալիս նրան ողջունեցին որպես հերոս։ 1903 թվականին Կոնգրեսի ակտով նրան տրվել է ռազմածովային ուժերի ծովակալի աստիճան հետադարձ ուժով, 1899 թվականից։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1861-1865 թվականներին Ամերիկայում քաղաքացիական պատերազմի ժամանակ զինծառայողներին սպաներ նշանակելու պրակտիկա է եղել `հիմնվելով որոշ թափուր պաշտոնների փոխարինելու անհրաժեշտության վրա։ Այսպիսով, Ջորջ Դյուին դարձավ լեյտենանտ, քանի որ գործուղվել էր Ծովակալ Դեվիդ Ֆարրագուտի մոտ։ Նա երբեք չի ունեցել էնսինի (ensign) և կրտսեր լեյտենանտի կոչում։

Լեյտենանտ Լեյտենանտ կոմանդեր Կոմանդեր Կապիտան
O-3 O-4 O-5 O-6
19 ապրիլ 1861 3 մարտ 1865 13 ապրիլ 1872 27 սեպտեմբեր 1884
Կոմմոնդոր Կոնտրադմիրալ Ծովակալ Ռազմածովային ուժերի ծովակալ
O-7 O-8 O-10 Հատուկ կոչում
28 փետրվար 1896 10 մայիս 1898 2 մարտ 1899 24 մարտ 1903
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Դյուի» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]