Ջորջ Դյուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
GeoDewey.jpg
դեկտեմբերի 26, 1837(1837-12-26)[1][2] - հունվարի 16, 1917(1917-01-16)[1][2] (79 տարեկանում)
ԾննդավայրՄոնտպիլիեր, ԱՄՆ
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԳերեզմանՎաշինգտոնի ազգային տաճար
ԶորատեսակԱՄՆ-ի Ռազմածովային ուժեր
ԿոչումAdmiral of the Navy
Մարտեր/
պատերազմներ
Ամերիկայի քաղաքացիական պատերազմ և Իսպանա-ամերիկյան պատերազմ
ՍտորագրությունAppletons' Dewey George signature.png

Ջորջ Դյուի, (անգլ.՝ George Dewey դեկտեմբերի 26, 1837(1837-12-26)[1][2], Մոնտպիլիեր, ԱՄՆ - հունվարի 16, 1917(1917-01-16)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի զինվորական գործիչ, որի անվան հետ են կապում Մանիլայի ծովածոցի ճակատամարտում իսպանա-ամերիկյան պատերազմի հաղթանակը: Պատմության մեջ միակ անձնավորությունը, որը արժանացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն զինվորական կոչմանը` ռազմածովային ուժերի ծովակալ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1837 թվականին Դեկտեմբերի 26-ին ԱՄՆ Մոնտպիլիեր քաղաքում: Հայրը Վերմոնտի համալսարանը ավարտելուց հետո աշխատել է որպես բժիշկ և եղել է Ազգային ապահովագրական ընկերության հիմնադիրներից մեկը: Ջորջը երկու ավագ եղբայր և մի փոքր քույր է ունեցել[3]:

Ջորջ Դյուին հաճախել է հարևան Ջոնսոն քաղաքի դպրոցը, 15 տարեկան հասակում ընդունվեց Նորվիչի ռազմական դպրոց, որտեղ անցկացրեց երկու տարի: 1854 թվականին նա ընդունվեց Ռազմածովային ակադեմիա, որն ավարտեց 1858 թվականին:

Միչման դառնալուց հետո Ջորջ Դյուին Սարատոգա նավակով իրականացրեց կռուիզ, որից հետո նշանակում ստացավ ԱՄՆ ռազմածովային նավատորմի լավագույն նավի`Ուոբեշ եռակայմ շոգենավի վրա, որը Միջերկրածովյան նավատորմի առաջատարն էր: Այս նավով Ջորջ Դյուին դուրս եկավ Միջերկրական ծով:

Քաղաքացիական պատերազմի տարիներին Ջորջ Դյուին մասնակցել է Հարավի ռազմածովային շրջափակմանը և Նոր Օռլեանի գրավմանը:

Պատերազմը վերջանալուց հետո Ջորջ Դյուին մնաց ծառայության մեջ, զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 1802 թվականին ղեկավարել է փարոսների հանձնաժողովը: 1897-ին նա որոշեց վերադառնալ ակտիվ ծառայության և ղեկավարել Ասիական նավատորմը: Իսպանա-ամերիկյան պատերազմը սկսվեց հաջորդ տարի, և Դյուիի նավատորմը Կավիտի ճակատամարտում ջախջախեց իսպանական Խաղաղօվկիանոսյան նավատորմը, դրանով հնարավոր դարձնելով Ֆիլիպինների գրավումը: 1899 թվականին հայրենիք վերադառնալիս նրան ողջունեցին որպես հերոս: 1903 թվականին Կոնգրեսի ակտով նրան տրվել է ռազմածովային ուժերի ծովակալի աստիճան հետադարձ ուժով, 1899 թվականից:

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1861-1865 թվականներին Ամերիկայում քաղաքացիական պատերազմի ժամանակ զինծառայողներին սպաներ նշանակելու պրակտիկա է եղել `հիմնվելով որոշ թափուր պաշտոնների փոխարինելու անհրաժեշտության վրա: Այսպիսով, Ջորջ Դյուին դարձավ լեյտենանտ, քանի որ գործուղվել էր Ծովակալ Դեվիդ Ֆարրագուտի մոտ: Նա երբեք չի ունեցել էնսինի (ensign) և կրտսեր լեյտենանտի կոչում:

Լեյտենանտ Լեյտենանտ կոմանդեր Կոմանդեր Կապիտան
O-3 O-4 O-5 O-6
USN lt rank insignia.jpg USN lt com rank insignia.jpg USN com rank insignia.jpg U.S. Navy captain rank insignia (1864-1866).png
19 ապրիլ 1861 3 մարտ 1865 13 ապրիլ 1872 27 սեպտեմբեր 1884
Կոմմոնդոր Կոնտրադմիրալ Ծովակալ Ռազմածովային ուժերի ծովակալ
O-7 O-8 O-10 Հատուկ կոչում
USN commodore rank insignia.jpg USN Rear Admiral rank insignia.jpg USN Admiral rank insignia.jpg US Admiral of Navy shoulderboard.svg
28 փետրվար 1896 10 մայիս 1898 2 մարտ 1899 24 մարտ 1903

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]