Ջոն Քոութս
Ջոն Քոութս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Սիդնեյի համալսարան և Homebush Boys High School? |
Մասնագիտություն | իրավագետ, գլխավոր գործադիր տնօրեն, իրավաբան և ձեռնարկատեր |
Զբաղեցրած պաշտոններ | member of the International Olympic Committee? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե |
Ջոն Քոութս (անգլ.՝ John Dowling Coates, (մայիսի 7, 1950, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի իրավաբան, բիզնեսմեն, սպորտային գործիչ, Սպորտային արբիտրաժային դատարանի նախագահ (2011 թվականից մինչ այժմ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Քոութսը ծնվել է 1950 թվականի մայիսի 7–ին Սիդնեյում, իրավաբանի ընտանիքում։ Դպրոցում հետաքրքրվել է կրիկետով, հետո՝ ակադեմիական թիավարությամբ։
Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սիդնեյի համալսարանում և ստացել իրավաբանի որակավորում։ Աշխատել է որպես փաստաբան։
Սիրողական մակարդակում շարունակել է զբաղվել ակադեմիական թիավարությամբ, նավի անձնակազմում եղել է ղեկապետ։ Եղել է Սիդնեյի թիավարման ակումբի անդամ[6]։
1982 թվականին դարձել է Ավստրալիայի Օլիմպիական կոմիտեի անդամ։ 1985 թվականին դարձել ԱՕԿ-ի փոխնախագահ, իսկ 1990 թվականից՝ նախագահը։
Գործնական մասնակցություն է ցուցաբերել 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի նախապատրաստական աշխատանքներին։
2009 թվականին Ջոն Կոուտսը եղել է Միջազգային օլիմպիական կոմիտե գործադիր կոմիտեի անդամ։ 2013 թվականին ընտրվել է ՄՕԿ-ի փոխնախագահ։
2011 թվականին դարձել է Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) թվով երրորդ նախագահը Լոզանում։ Ներկայումս աշխատում է նույն պաշտոնում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրալիայի շքանշանի կոմպանիոն (2006 թվականի հունիսի 12–ին)՝ օլիմպիական խաղերի շրջանակներում ազգային և միջազգային մակարդակներում սպորտի զարգացման համար, որը նպաստել է երիտասարդների բարեկեցությանը, հանդուրժողականությանը, փոխըմբռմանը, ինչպես նաև աշխարհի երկրների խաղաղությանը և փոխադարձ հարգանքին[7][8]։
- Ավստրալիայի շքանշանի սպա (1995 թվականի հունիսի 12–ին)՝ ի նշան երախտագիտության սպորտի և օլիմպիական շարժման առաջընթացի գործում մատուցած ծառայության[7][8]։
- Ավստրալիայի շքանշանի անդամ (1989 թվականի հունիսի 12–ին)՝ ի նշան երախտագիտության թիավարման սպորտում մատուցած ծառայության[7][8]։
- Հարյուրամյակի շքանշան (Ավստրալիա, 2001 թվականի հունվարի մեկ)՝ Ավստրալիայում սպորտի զարգացմանը նպաստելու համար[7]։
- Ոսկե օլիմպիական շքանշան (2000 թվական)[8]։
- Պատվո FISA շքանշան (2000 թվական)[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://honours.pmc.gov.au/honours/awards/970585
- ↑ https://honours.pmc.gov.au/honours/awards/1115247
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ «Rowing Australia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 The Australian Honours Database Արխիվացված 2017-05-06 Wayback Machine (անգլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Биография на сайте olympic.org (անգլ.)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|