Ջոն Քոութս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քոութս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 1950(1950-05-07) (73 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՍիդնեյի համալսարան և Homebush Boys High School?
Մասնագիտությունիրավագետ, գլխավոր գործադիր տնօրեն, իրավաբան և ձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄիջազգային օլիմպիական կոմիտե

Ջոն Քոութս (անգլ.՝ John Dowling Coates, (մայիսի 7, 1950(1950-05-07), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի իրավաբան, բիզնեսմեն, սպորտային գործիչ, Սպորտային արբիտրաժային դատարանի նախագահ (2011 թվականից մինչ այժմ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քոութսը ծնվել է 1950 թվականի մայիսի 7–ին Սիդնեյում, իրավաբանի ընտանիքում։ Դպրոցում հետաքրքրվել է կրիկետով, հետո՝ ակադեմիական թիավարությամբ։

Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սիդնեյի համալսարանում և ստացել իրավաբանի որակավորում։ Աշխատել է որպես փաստաբան։

Սիրողական մակարդակում շարունակել է զբաղվել ակադեմիական թիավարությամբ, նավի անձնակազմում եղել է ղեկապետ։ Եղել է Սիդնեյի թիավարման ակումբի անդամ[6]։

1982 թվականին դարձել է Ավստրալիայի Օլիմպիական կոմիտեի անդամ։ 1985 թվականին դարձել ԱՕԿ-ի փոխնախագահ, իսկ 1990 թվականից՝ նախագահը։

Գործնական մասնակցություն է ցուցաբերել 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի նախապատրաստական աշխատանքներին։

2009 թվականին Ջոն Կոուտսը եղել է Միջազգային օլիմպիական կոմիտե գործադիր կոմիտեի անդամ։ 2013 թվականին ընտրվել է ՄՕԿ-ի փոխնախագահ։

2011 թվականին դարձել է Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) թվով երրորդ նախագահը Լոզանում։ Ներկայումս աշխատում է նույն պաշտոնում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրալիայի շքանշանի կոմպանիոն (2006 թվականի հունիսի 12–ին)՝ օլիմպիական խաղերի շրջանակներում ազգային և միջազգային մակարդակներում սպորտի զարգացման համար, որը նպաստել է երիտասարդների բարեկեցությանը, հանդուրժողականությանը, փոխըմբռմանը, ինչպես նաև աշխարհի երկրների խաղաղությանը և փոխադարձ հարգանքին[7][8]։
  • Ավստրալիայի շքանշանի սպա (1995 թվականի հունիսի 12–ին)՝ ի նշան երախտագիտության սպորտի և օլիմպիական շարժման առաջընթացի գործում մատուցած ծառայության[7][8]։
  • Ավստրալիայի շքանշանի անդամ (1989 թվականի հունիսի 12–ին)՝ ի նշան երախտագիտության թիավարման սպորտում մատուցած ծառայության[7][8]։
  • Հարյուրամյակի շքանշան (Ավստրալիա, 2001 թվականի հունվարի մեկ)՝ Ավստրալիայում սպորտի զարգացմանը նպաստելու համար[7]։
  • Ոսկե օլիմպիական շքանշան (2000 թվական)[8]։
  • Պատվո FISA շքանշան (2000 թվական)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://honours.pmc.gov.au/honours/awards/970585
  2. https://honours.pmc.gov.au/honours/awards/1115247
  3. Australian Honours Search Facility
  4. Australian Honours Search Facility
  5. Australian Honours Search Facility
  6. «Rowing Australia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 The Australian Honours Database Արխիվացված 2017-05-06 Wayback Machine (անգլ.)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Биография на сайте olympic.org (անգլ.)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]