Jump to content

Ջոն Փիթերս Համֆրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Փիթերս Համֆրի
Ծնվել էապրիլի 30, 1905(1905-04-30)[1]
ԾննդավայրՆյու Բրանսուիկ, Կանադա
Մահացել էմարտի 14, 1995(1995-03-14)[1] (89 տարեկան)
Մահվան վայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՄաքԳիլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Մաունթ Էլիսոնի համալսարան, Դեսաութելս կառավարման ֆակուլտետ և Rothesay Netherwood School?
Մասնագիտությունիրավաբան, օրագրի հեղինակ, համալսարանի դասախոս և փաստաբան
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Պարգևներ և
մրցանակներ
 John Peters Humphrey Վիքիպահեստում

Ջոն Փիթերս Համֆրի (անգլ.՝ John Peters Humphrey, ապրիլի 30, 1905(1905-04-30)[1], Նյու Բրանսուիկ, Կանադա - մարտի 14, 1995(1995-03-14)[1], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադացի օրենսգետ գիտնական, իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան։ Առավելապես հռչակվել է որպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբնական բնագրի հեղինակ ու խմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականի ապրիլի 30-ին, Կանադայի Նյու Բրունսուիք պրովինցիայի Քինգս Քաունթի գավառի Հեմփտոն քաղաքում։

1946-ից 1966 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների բաժնի հիմնադիր-տնօրեն և «Միջազգային համաներում» («Amnesty International», Կանադա) կազմակերպության հիմնադիր-նախագահ։ Այնուհետև, մինչև 1982 թվականը, որպես իրավունքի և քաղաքագիտության պրոֆեսոր, դասավանդել է Մաքգիլի, Տորոնտոյի և Արևմտյան համալսարաններում։

Առավելապես համբավվել է իբրև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին տարբերակի խմբագիր[3]։

Վախճանվել է 89 տարեկան հասակում՝ 1995 թվականի մարտի 14-ին, կանադական Քվեբեկ քաղաքում։

1988 թ. - Միավորված ազգերի կազմակերպության մրցանակ՝ մարդու իրավունքների զարգացման ու պաշտպանության բնագավառում ներդրած ավանդի համար

1992 թ. - ընտրվել է Մեծ մոնրեալցիների ակադեմիայի անդամ

1974 թ. - «Կանադայի շքանշանի» ասպետ

1985 թ. - «Քվեբեկի ազգային շքանշանի» ասպետ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Humphrey, John Peters, Human Rights and the United Nations: A Great Adventure (New York: Transnational Publishers, 1984) (autobiography)

On the Edge of Greatness: the Diaries of John Humphrey, First Director of the United Nations Division of Human Rights, 4 volumes. Edited by A.J. Hobbins and published as Fontanus Monographs 4, 9, 12 and 13. Montreal, McGill-Queen's University Press. 1995-2001. ISBN 0-7735-1458-9, ISBN 0-7735-1456-2, ISBN 0-7735-1454-6, ISBN 0-7735-1383-3.

Hobbins, A.J. and Steward, A. "Humphrey and the quest for compensation: Individual claims against States and the creation of new international law." Canadian Yearbook of International Law, 2003. XLI (2004). pp. 187–223.

Hobbins, A.J. "Humphrey and the High Commissioner: the Genesis of the Office of the UN High Commissioner for Human Rights." Journal of the History of International Law. III (2001), pp. 38–74

Hobbins, A.J. "Mentor and Protégé: Percy Corbett’s relationship with John Peters Humphrey." Canadian Yearbook of International Law, 1999. XXXVII (2000), pp. 3–56.

Hobbins, A.J. "René Cassin and the Daughter of Time: the First Draft of the Universal Declaration of Human Rights". Fontanus II (1989) pp. 7 26.

Hobbins, A.J. and Boyer, D. "Seeking Historical Truth: the International Commission of Inquiry into the 1932-33 Famine in Ukraine. Dalhousie Law Journal. XXIV (2001), pp. 139-191

King, J and Hobbins, A.J.. "Hammarskjöld and Human Rights: the Deflation of the UN Human Rights Programme, 1953-1961." Journal of the History of International Law. V (2003), pp. 337–386.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://odyssee.univ-amu.fr/files/original/2/1010/RP-53499_Livret-etudiant_1954-1955.pdf
  3. MORSINK J., The Universal Declaration of Human Rights : origins, drafting, and intent, University of Pennsylvania Presse, Philadelphie, 1999, chapitre 1 notamment.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Canadian Encyclopedia - John Peters Humphrey

Historica Video Minutes - John Humphrey

Historica Radio Minutes - John Humphrey

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Փիթերս Համֆրի» հոդվածին։