Jump to content

Ջոն Ուիլյամ Գոդվարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ուիլյամ Գոդվարդ
անգլ.՝ John William Godward
Ծնվել էօգոստոսի 9, 1861(1861-08-09)[1][2]
ԾննդավայրՈւիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1922(1922-12-13)[3][4][1] (61 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5] և Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ոճվիկտորյական նկարչություն, նոր պոմրեյական ոճ և Պրեռաֆայելիտներ[3]
ԺանրՖիգուր[3] և կենցաղային ժանր[3]
ՀայրՈւիլյամ Գոդվարդ
ՄայրՍառա Էբորալ Գոդվարդ
 John William Godward Վիքիպահեստում

Ջոն Ուիլյամ Գոդվարդ (անգլ.՝ John William Godward, օգոստոսի 9, 1861(1861-08-09)[1][2], Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - դեկտեմբերի 13, 1922(1922-12-13)[3][4][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5] և Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի նեոդասական նկարիչ։ Սըր Լոուրենս Ալմա-Թադեմայի նման դասվում է «Մարմարի դպրոցի» շարքը[6], սակայն գեղանկարչության նրա ոճը ամբողջությամբ չի համապատասխանում վիկտորյական դարաշրջանի ակադեմիզմի կանոններին։ Հավանաբար նա այդպես էլ չի ստացել համակարգված գեղարվեստական կրթություն։ Նրա գրեթե բոլոր աշխատանքները անտիկ ծալազարդարանքով կանանց պատկերներ են մարմարե սանդղափուլերի և բույսերի մոտ։ Թեպետ 1887-1905 թվականներին նա ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, Գոդվարդը իր արվեստի ճանաչման չի արժանացել և չի ընդգրկվել Անգլիայի գեղարվեստական միջավայրում։ 1911-1921 թվականներին ապրել է Հռոմում, որը տարածված ավանգարդիզմի ֆոնին նեցուկ է մնացել նորդասական արվեստին։ Չպահանջվածության պատճառով ինքնասպան է եղել 1922 թվականին։ Նրա հարազատները, զբաղված լինելով ապահովագրական բիզնեսով, գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են նկարչի գործունեության հետքերը, չի պահպանվել նրա ոչ մի լուսանկար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  2. 2,0 2,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 http://n2t.net/ark:/99166/w6z33x8f
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names
  6. Wood C. Victorian Painting. — Boston, New York, London: Bulfinch Press Little, Brown and Company, 1999. — P. 232.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Judith Pelpola. «British Genre Painting of the 19th Century: An Analysis of Through the Fog, English Channel (1886), and Innocent Amusements (1891)» (PDF) (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  • Vern Grosvenor Swanson. «Biography of J. W. Godward» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  • «Կենսագրություն, նկարներ» (անգլերեն). Art Renewal Center. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  • «Godward at the Getty Museum» (անգլերեն). Getty Museum. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  • «John William Godward The Complete Works» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010-03-29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  • «Godward John William» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուիլյամ Գոդվարդ» հոդվածին։