Ջոն Ուիլյամ Գոդվարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ուիլյամ Գոդվարդ
անգլ.՝ John William Godward
Godward portrait.jpg
Ծնվել էօգոստոսի 9, 1861(1861-08-09)[1][2]
ԾննդավայրՈւիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1922(1922-12-13)[4][5][3] (61 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[6] և Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ոճվիկտորյական նկարչություն, նոր պոմրեյական ոճ և Պրեռաֆայելիտներ[7]
ԺանրՖիգուր[7] և կենցաղային ժանր[7]
ՀայրՈւիլյամ Գոդվարդ
ՄայրՍառա Էբորալ Գոդվարդ
Commons-logo.svg John William Godward Վիքիպահեստում

Ջոն Ուիլյամ Գոդվարդ (անգլ.՝ John William Godward, օգոստոսի 9, 1861(1861-08-09)[1][2], Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - դեկտեմբերի 13, 1922(1922-12-13)[4][5][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] և Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի նեոդասական նկարիչ։ Սըր Լոուրենս Ալմա-Թադեմայի նման դասվում է «Մարմարի դպրոցի» շարքը[8], սակայն գեղանկարչության նրա ոճը ամբողջությամբ չի համապատասխանում վիկտորյական դարաշրջանի ակադեմիզմի կանոններին։ Հավանաբար նա այդպես էլ չի ստացել համակարգված գեղարվեստական կրթություն։ Նրա գրեթե բոլոր աշխատանքները անտիկ ծալազարդարանքով կանանց պատկերներ են մարմարե սանդղափուլերի և բույսերի մոտ։ Թեպետ 1887-1905 թվականներին նա ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, Գոդվարդը իր արվեստի ճանաչման չի արժանացել և չի ընդգրկվել Անգլիայի գեղարվեստական միջավայրում։ 1911-1921 թվականներին ապրել է Հռոմում, որը տարածված ավանգարդիզմի ֆոնին նեցուկ է մնացել նորդասական արվեստին։ Չպահանջվածության պատճառով ինքնասպան է եղել 1922 թվականին։ Նրա հարազատները, զբաղված լինելով ապահովագրական բիզնեսով, գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են նկարչի գործունեության հետքերը, չի պահպանվել նրա ոչ մի լուսանկար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]