1927 թվականից անցել է կոմկուսի շարքերը։ 1931 թվականին հեղափոխական գործունեության համար դատապարտվել է բանտարկության։ Եղել է կոմերիտական «Յանգ ուորքեր» (անգլ.՝ Young Worker - երիտասարդ աշխատող), ավելի ուշ՝ «Չելլենջ» (անգլ.՝ Challenge - մարտահրավեր) թերթի խմբագիրը, 1935-1940 թվականներին՝ Մեծ Բրիտանիայի կոմերիտմիության ազգային քարտուղար։ 1935 թվականին ընտրվել է Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի գործադիր կոմիտեի կազմում։ 1935 թվականին դարձել է Մեծ Բրիտանիայի կոմկուսի ԿԿ-ի (1943 թվականից գործադիր կոմիտեի), 1940 թվականից՝ քաղբյուրոյի (1943-ից քաղաքական կոմիտեի) անդամ։ 1957-1964 թվականներին կոմկուսի տեսական օրգան «Մարքսիզմ թըդեյ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1956-1975 թվականներին՝ կոմկուսի գլխավոր քարտուղարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 147)։