Ջոն Գոլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Գոլան
Ծնվել էապրիլի 2, 1911(1911-04-02)[1][2]
ԾննդավայրԷդինբուրգ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էսեպտեմբերի 5, 1977(1977-09-05)[1][2] (66 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Քաղաքական կուսակցությունՄեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն

Ջոն Գոլան (անգլ.՝ Gollan, ապրիլի 2, 1911(1911-04-02)[1][2], Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - սեպտեմբերի 5, 1977(1977-09-05)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիական և միջազգային կոմունիստական շարժման գործիչ։ Կոմկուսի անդամ 1927 թվականից։ 1931 թվականին հեղափոխական գործունեության համար դատապարտվել է բանտարկության։ Եղել է կոմերիտական «Յանգ ուորկեր» (անգլ.՝ «Young Worker»), ավելի ուշ՝ «Չելլենջ» (անգլ.՝ «Challenge») թերթի խմբագիրը, 1935-1940 թվականներին՝ Մեծ Բրիտանիայի կոմերիտմիության ազգային քարտուղար։ 1935 թվականին ընտրվել է Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի գործադիր կոմիտեի կազմում։ 1935 թվականից Մեծ Բրիտանիայի կոմկուսի ԿԿ-ի (1943 թվականից գործադիր կոմիտեի), 1940 թվականից քաղբյուրոյի (1943-ից քաղաքական կոմիտեի) անդամ է։ 1957-196 թվականներին կոմկուսի տեսական օրգան «Մարքսիզմ թուդեյ» (անգլ.՝ «Marxism today») ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1956-1975 թվականներին՝ կոմկուսի գլխավոր քարտուղարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 Голлан Джон // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 147 CC-BY-SA-icon-80x15.png