Jump to content

Ջոի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն박수영[1]
Ի ծնե անունՓակ Սու Յոն/박수영[1]
Ծնվել էսեպտեմբերի 3, 1996(1996-09-03)[2] (28 տարեկան)
Ջեջու կղզի, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, մոդել, դերասանուհի, փոփ երգիչ և հեռուստատեսային դերասանուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2014 - ներկա
ԼեյբլS.M. Entertainment
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունRed Velvet (խումբ)
Կապված
Կայքredvelvet.smtown.com
 Joy (South Korean vocalist) Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Պակ Սու Յոն (հանգըլ՝ 조이, սեպտեմբերի 3, 1996(1996-09-03)[2], Ջեջու կղզի, Հարավային Կորեա)[1][3], ավելի հայտնի է Ջոի բեմական անունով, հարավկորեացի երգչուհի է։ Նա Red Velvet գյորլ բենդի անդամ է[4]։

Փոքրուց նա հետաքրքրված էր թրոտ երաժշտական ժանրով[5]։ Տարրական դպրոցում եղել է Cherry Filter ռոք բենդի անդամ, Ori Nalda (կորեերենից նշանակում է թռչող բադ) բեմական անունով, դա դարձավ նա երաժշտական կարիերայի սկիզբը[6]։

2012 թվականին S.M. Entertainment-ում գնացել է լսումների։ Երկու տարի նախապատրաստվելուց հետո նրան տվեցին «Joy» բեմական անունը, ելնելով դրա անգլերեն նշանակությունից[1]։ Նա համաձայնվեց վերցնել այդ անունը, քանզի ցանկանում էր պարգևել երջանկություն բոլորին[7]։

Ջոիը հայտարարվել է, որպես Red Velvet խմբի պաշտոնական չորրորդ անդամ 2014 թվականի հուլիսի 29-ին, խմբում զբաղեցնելով գլխավոր ռեփփերի և սաբ-վոքալիստի դիրքը։ Խումբը իր առաջնաելույթը արել է 2014 թվականի օգոստոսի 1-ին «Happiness» երգով։

Իր առաջնաելույթից սկսած խումբը մեծ հաջողություններ է ունեցել[8][9][10]։ Երկու երգերի հաջողությունից հետո, հետևեցին մինի և ստուդիական ալբոմների ու 2015 թվականում չորս սինգլերի թողարկումները, որոնք ըստ «Gaon» երաժշտական հիթ շքերթի ալբոմները գրանցել են 100,000-ից ավել վաճառք, իսկ սինգլերը՝ 3.2մլն թվային ներբեռնում։ Red Velvet խմբի «Ice Cream Cake» որգը զբաղեցրել է առաջին տեղը «Gaon Weekly Albums chart»-ում[11], այդ երգը նաև հաղթել է «Show! Music Core» և «Inkigayo» երաժշտական ծրագրերում։ 2015 թվականի առաջին կեսին, խմբի ալբոմը ճանաչվել է բոլոր գյորլ բենդերօ ալբոմներից ամենամեծ վաճառք ունեցողը[12]։ Մի քանի ամիս անց, նրանց «The Red» ստուդիական ալբոմը հաղթել է 5 մրցանակներ և եղել է Billboard ամսագրի «World Albums Chart» շքերթի գլխավոր դիրքերում[13]։ Խումբը ստացել է երկու մրցանակ խորեոգրաֆիայի համար՝ «Լավագույն պար (կանացի)» ու «Լավագույն պարային ելույթ – գյորլ բենդեր» և երեք մրցանակ, որպես նոր արտիստներ[14][15]։

Սոլո գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ջոիը միացել է «We Got Married» ռեալիթի շոուի չորրորդ եթերաշրջանին, որտեղ նա հայտնվել էր BtoB խմբի անդամ Յուկ Սունգ Ջեյի հետ[16]։ Այդ նախագծին մասնակցելով նա ավելի մեծ ճանաչում ունեցավ և մասնակցեց կորեական նորաձևության CéCi ամսագրի ֆոտոսեսիային, դրա հետ միաժամանակ դարձել է «Etude House» կոսմետիկայի բրենդի մոդել[17]։ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին 2015 «MBC Entertainment Awards»-ում Ջոիը կիսել է մրցանակը Յուկի հետ «Լավագույն զույգ» մրցանակը և հաղթել է «2015 նոր աստղ» մրցանակը[18][19]։

2016 թվականի մարտին խմբի «The Velvet» ալբոմի թողարկումին, հաջորդեց ապրիլի 16-ին թողարկված Ջոիի և Յուկի դուետը, որը կոչվում էր «Young Love»[20]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարին Ջոիը ավարտել է Սեուլի կատարողական արվեստի դպրոցի «գործնական երաժշտության» նախագիծը[21]։ Նա ունի երկու կրտսեր քույրեր[22]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Երգ Տևողություն Արտիստ
2016 The Velvet «Rose Scent Breeze» 04:52 Վենդիի և Սըլգիի հետ
Young Love «Young Love» 03:23 Յուկ Սունգ Ջեյի հետ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2015 SMTown The Stage Ինքն իրեն «SM Town»-ի փաստագրական ֆիլմ[23]
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2016 Արևի հետնորդները Ինքն իրեն Կամեո, ep. 16

Ռեալիթի և այլ շոուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Հեռուստաալիք Դեր Ծանոթագրություն
2015 Hello Counselor KBS Հյուր Յերիի հետ (220-րդ էպիզոդ)
Immortal Song 2 KBS2 Վենդիի և Սըլգիի հետ
2015–մայիս We Got Married, 4-րդ եթերաշրջան MBC Ինքն իրեն Զույգը Յուկ Սունգ Ջեն է
2015 Running Man SBS Հյուր 268-րդ էպիզոդ

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակ Կատեգորիա Անվանակարգված աշխատանք Արդյունք
2015 MBC Entertainment Awards Լավագույն զույգ (Յուկ Սունգ Ջեի հետ) We Got Married Հաղթանակ
Նոր աստղի մրցանակ Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «우리결혼했어요, 사랑스러운 '조이'의 본명은 얼마나 예쁠까?» (կորեերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Red Velvet Profile» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. Sohn Ji-young (2014 թ․ հուլիսի 28). «SM Entertainment debuts new girl group Red Velvet». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «레드벨벳, '아이스크림TV' 방송 앞두고 비글美 발산… '개인기 대방출'» (կորեերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  6. Kwon Soo-bin (2014 թ․ սեպտեմբերի 1). «레드벨벳, 볼수록 행복해지는 소녀들(인터뷰)». NEWS1. Naver Newsstand. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  7. «Red Velvet′s Joy to Not Take the Sooneung Exam on 11/13». Mwave. 2014 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  8. Benjamin, Jeff. «Red Velvet Send Delicious 'Ice Cream' EP to World, Heatseeker Albums Charts». Billboard. Billboard. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. Song Jae-won (2015 թ․ մարտի 31). «[포토]레드벨벳, '더쇼' 1위 등극». Herald Corp (Korean). Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Hong Bo-ram (2015 թ․ ապրիլի 2). «'엠카' 레드벨벳, '아이스크림 케익'으로 2주 연속 1위». 10asia (Korean). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «레드벨벳, 가온 주간 앨범차트도 1위 '정상 행진'». Nate (Korean). 2015 թ․ մարտի 26. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Gil Hye-seong (2015 թ․ հունիսի 21). «상반기 음반판매, 엑소 1~3위 석권..레드벨벳, 女유일 톱20». Korea Daily (Korean). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Benjamin, Jeff (2015 թ․ սեպտեմբերի 15). «Red Velvet Earn First No. 1 on World Albums Chart With 'The Red'». Billboard. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  14. Ock, Hyun-ju (2015 թ․ հունվարի 16). «EXO, CNBLUE sweep Golden Disk Awards». The Korea Herald. Herald Corporation. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  15. Lee, Seung-hun. «[포토] 레드벨벳, '산소같이 청순한 요정들~'». Sports Chosun. Sports Chosun. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  16. «Red Velvet Joy Revealed as BTOB Yook Sung Jae′s ′We Got Married′ Partner». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  17. «Red Velvet's Joy shows how to change up a look with just lipstick in beauty pictorial for 'CeCi'!». Allkpop. 6Theory Media, LLC. 2015 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  18. Winners of the 2015 MBC Entertainment Awards
  19. Choi Min-ji (2015 թ․ դեկտեմբերի 31). «MBC연예대상2015 조이 뉴스타상 받고 육성재에게 "오빠 나 상 받았어"». fashionmk kr (Korean). Chicnews. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. boxclub. «Watch: Joy and Yook Sungjae Release Their Couple Song on "We Got Married"». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  21. Lee Ji Sook (2015 թ․ փետրվարի 11). «A Pink′s Ha Young, Red Velvet′s Joy, B.A.P′s Zelo and More Graduate from High School». Newsen. Mwave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  22. «[더★프로필] 레드벨벳 조이 "슬기와 한 방 쓰고 싶은 이유? 잠들면 절대 안 깨"». The Star (Chosun). The Star. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  23. 'SM타운' 공연실황 다큐, 8월13일 국내개봉 확정 (in Korean).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոի» հոդվածին։