Jump to content

Ջո Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջո Սմիթ (այլ կիրառումներ)
Ջո Սմիթ
Joe Smith

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
Դիրքը Ծանր հարձակվող\Կենտրոնական
Համար № 1
Ի ծնե տրված անունը Ջոզեֆ Լեյնարդ «Ջո» Սմիթ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 26, 1975 (49 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,08 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Maury միջնակարգ դպրոց
համալսարան Մերիլենդի համալսարան
Դրաֆթի տարի 1995 / ռաունդ` 1 / ընտր.` առաջին
Դրաֆթ ակումբ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
Կարիերա սկիզբ 1995 թվական

Ջոզեֆ Լեյնարդ «Ջո» Սմիթ (անգլ.՝ Joseph Leynard "Joe" Smith; հուլիսի 26, 1975(1975-07-26), Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ 1995 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո։ Ջո Սմիթը երկու տարի շարունակ եղել է Մերիլենդի համալսարանի խաղացողը։

Կարեիրան ԲԱԱ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդեն Սթեյթ Ուորիորս (1995—1998)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Սմիթը սովորել է Maury միջնակարգ դպրոցում և խաղացել Մերիլենդի համալսարանի կազմում։ Նա 1995 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո։ Սմիթից հետո ընտրվել են Քևին Գառնեթը, Անտոնիո Մակդայեսը և Ռաշիդ Ուոլասը, ինչպես նաև Ջերի Սթեքհաուսը։ Ջո Սմիթը հրավիրվել է ԲԱԱ ծագող աստղերի խաղին[1]։ Առաջին 1995-1996 մրցաշարջանին դարձել է տարվա երկրորդ ծագող աստղը՝ Դեյմոն Սթադոմայերից հետո։

Ջոնը «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կազմում խաղացել է 2,5 տարի, որից հետո տեղափոխվել «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբ։ Այդ ակումբ տեղափոխվելուց հետո՝ Սմիթի ցուցանիշները աստիճանաբար նվազել են և, արդյունքում, անընդհատ փոքրացել յուրաքանչյուր տեղափոխությունից հետո։

Մինեսոտա Թիմբերվուլվզ (1998—2003)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Սմիթի ցուցանիշները տարեցտարի փոքրանում էին, նա համարվել է որպես լիգայի յուրաքանչյուր ակումբի անհրաժեշտ խաղացող։ 1998 թվականին Ջոնը չնչին գումարի դիմաց պայմանագիր է կնքել «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբի հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում Սմիթը, խաղալով աստղային հարձակվող Քևին Գառնեթի հետ, սկսեց ավելի արդյունավետ խաղալ և բարձրացրեց իր ցուցանանիշները։

1999/2000 մրցաշրջանի ավարտից հետո պարզ դարձավ, որ Ջո Սմիթը ներքաշված է Քևին Նակհեյլի ակումբի աշխատավարձի սկանդալի մեջ։ Սմիթին խոստացան միլիոնանոց պայմանագիր, եթե նա ակումբի հետ պայմանագիր կնքի, որը շուկայական գնից ցածր էր։ Լիգան հետագայում նկատել է խախտումը, և որոշել է խաղացողին մեկ տարով հեռացնել խաղային պրակտիկայց, ինչպես նաև խիստ պատժել է ակումբին՝ զրկելով հինգ դրաֆթի առաջին ռաունդի ժամանակ ընտրելու հնարավորույթունից։ Բացի այդ, ակումբը տուգանվել 3,5 միլիոն դոլարի չափով։

Դետրոյթ Փիստոնս (2000—2001)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակազրկման ավարտից հետո` Ջո Սմիթը դարձել է ազատ գործակալ և պայմանագիր կնքել «Դետրոյթ Փիստոնս» ակումբի հետ։ 2000/2001 մրցաշրջանի ընթացքում նա գտնվում էր պահեստայինների նստարանին։ Սմիթը մեծ քայլերով սկսել էր առաջադիմել և այդպես նա բարձրացնում էր իր արդյունավետությունը։ Մրցաշրջանն ավարտելուց հետո Ջոնը վերադառնում է «Թիմբերվուլվզ», որտեղ նա հանդես է գալիս հաջորդող երկու մրցաշրջանների ընթացքում։

Նոր BIG3 լիգայում, որը մեկնարկել էր 2017 թվականի ամռանը, հանդես է գալիս «Ghost Ballers» ակումբի կազմում։

ԲԱԱ կարիերայի ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1995 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 82 82 34.4 .458 .357 .773 8.7 1.0 1.0 1.6 15.3
1996 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 80 80 38.6 .454 .261 .814 8.5 1.6 .9 1.1 18.7
1997 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 49 49 33.6 .429 .000 .769 6.9 1.4 .9 .8 17.3
1997 Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս 30 6 23.3 .448 .000 .788 4.4 .9 .6 .4 10.3
1998 Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս 43 42 33.0 .427 .000 .755 8.2 1.6 .7 1.5 13.7
1999 Մինեսոտա Թիմբերվուլվզ 78 9 25.3 .464 1.000 .756 6.2 1.1 .6 1.1 9.9
2000 Դետրոյթ Փիստոնս 69 59 28.1 .403 .000 .805 7.1 1.1 .7 .7 12.3
2001-02 Մինեսոտա Թիմբերվուլվզ 72 63 26.7 .511 .667 .830 6.3 1.1 .5 .8 10.7
2002-03 Մինեսոտա Թիմբերվուլվզ 54 21 20.7 .460 .000 .779 5.0 .7 .3 1.0 7.5
2003-04 Միլոուքի Բաքս 76 76 29.7 .439 .200 .859 8.5 1.0 .6 1.2 10.9
2004-05 Միլոուքի Բաքս 74 73 30.6 .514 .000 .768 7.3 .9 .6 .5 11.0
2005-06 Միլոուքի Բաքս 44 5 20.2 .475 .000 .774 5.2 .7 .5 .3 8.6
2006-07 Դենվեր Նագեթս 11 0 13.5 .479 .000 .833 3.6 .3 .6 .6 5.1
2006-07 Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս 54 11 25.1 .445 .000 .846 6.7 .9 .6 .4 9.2
2007-08 Չիկագո Բուլս 50 35 22.9 .466 .000 .807 5.3 .9 .5 .6 11.2
2007-08 Կլիվլենդ Կավալիերս 27 1 21.5 .512 .000 .652 5.0 .7 .3 .6 8.1
2008-09 Օկլահոմա Սիթի Թանդեր 36 3 19.1 .454 .500 .704 4.6 .7 .3 .7 6.6
2008-09 Կլիվլենդ Կավալիերս 21 0 19.5 .496 .333 .750 4.7 .8 .3 .7 6.5
2009-10 Ատլանտա Հոքս 64 1 9.3 .399 .143 .813 2.5 .3 .1 .3 3.0
2010-11 Բրուքլին Նեթս 4 3 6.1 .250 .000 .000 .8 .3 0 0 0.5
2010-11 Լոս Անջելես Լեյքերս 12 0 3.7 .167 .000 1.000 1.5 .3 0 .3 0.5
Կարիերա 1,030 619 26.2 .455 .238 .790 6.4 1.0 .6 .8 10.9
Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1999 Մինեսոտա Թիմբերվուլվզ 4 4 30.0 .297 .000 .727 6.5 1.3 .5 2.0 7.5
2000 Մինեսոտա Թիմբերվուլվզ 4 0 19.8 .471 .000 1.000 3.0 .3 .8 .3 4.5
2002 Մինեսոտա Թիմբերվուլվզ 3 1 14.3 .429 .000 .875 3.7 .0 .0 .3 4.3
2003 Մինեսոտա Թիմբերվուլվզ 5 1 8.0 .667 .000 1.000 1.2 .0 .2 .2 2.8
2004 Միլոուքի Բաքս 5 5 35.0 .491 .000 .923 10.0 .4 .8 2.0 13.2
2006 Միլոուքի Բաքս 5 0 21.2 .485 .000 .667 5.4 .6 .4 .4 7.6
2008 Կլիվլենդ Կավալիերս 13 0 20.2 .486 .000 .636 4.6 .5 .4 .5 6.6
2009 Կլիվլենդ Կավալիերս 13 0 16.8 .460 .600 .793 3.7 .2 .5 .5 5.5
2010 Ատլանտա Հոքս 5 0 4.8 .000 .000 .000 .4 .0 .0 .2 .0
2011 Լոս Անջելես Լեյքերս 5 0 2.2 .000 .000 .000 .2 .0 .0 .0 .0
Կարիերա 62 11 17.4 .451 .375 .780 3.9 .3 .4 .6 5.4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Joe Smith (biography)». NBA Media Ventures. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]