Ջին Ամդալ
Ջին Ամդալ անգլ.՝ Gene Amdahl | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1922[1] Flandreau, Հարավային Դակոթա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 10, 2015[2][3][1] (92 տարեկան) Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] բնական մահով |
Բնակության վայր(եր) | Հարավային Դակոթա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ, համակարգչային գիտնական, ձեռնարկատեր և գործարար |
Հաստատություն(ներ) | IBM |
Գործունեության ոլորտ | Էլեկտրոնիկա և մաթեմատիկա |
Անդամակցություն | Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | South Dakota State University? (1948) և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1952) |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Robert G. Sachs? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Marian Quissell? |
Gene Amdahl Վիքիպահեստում |
Ջին Ամդալ (անգլ.՝ Gene Amdahl, նոյեմբերի 16, 1922[1], Flandreau, Հարավային Դակոթա, ԱՄՆ - նոյեմբերի 10, 2015[2][3][1], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), հաշվողական տեխնիկայի բնագավառի ամերիկացի գիտնական, մաթեմատիկոս և գործարար, առավել հայտնի է IBM ընկերությունում իր գործունեությամբ, այնուհետև որպես Amdahl Corporation հիմնադիր։ Հեղինակել է ի պատիվ իրեն անվանակոչված օրենքը, որտեղ ձևակերպել է զուգահեռ հաշվարկային համակարգերի հիմնարար սահմանափակումները։ Համարվում է XX դարի համակարգչային համակարգերի մեծագույն նախագծող[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմ Ամդալը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 16-ին Ֆլանդրոյում (Հարավային Դակոտա նահանգ, ԱՄՆ), շվեդ-նորվեգացի ներգաղթյալների ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ծովային նավատորմում, 1948 թվականին ավարտել է Հարավային Դակոտա նահանգի համալսարանը՝ ստանալով ինժեներ-ֆիզիկոսի մասնագիտություն։ Ուսումը շարունակել է Մադիսոն նահանգի Վիսկոնսինի համալսարանում՝ սովորելով տեսական ֆիզիկա Ռոբերտ Սաքսի մոտ[7][8][9], 1952 թվականին պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը և ստեղծելով սեփական WISC համակարգչի նախագիծը։
Նույն թվականի հունիսին աշխատանքի է ընդունվել IBM ընկերությունում, որտեղ աշխատել է IBM 704, IBM 709 համակարգիչների և Stretch նախագծի վրա, որի հիման վրա ստեղծվել է IBM 7030 գերհամակարգիչը։ 1955 թվականին Ամդալը հեռացել է IBM ընկերությունից, ուր նորից վերադարձել 1960 թվականի սեպտեմբերին՝ դառնալով IBM System/360 համակարգչային գծի առաջատար ճարտարագետ։
Վերջնականապես հեռանալով IBM-ից 1970 թվականի սեպտեմբերին՝ Ամդալը Fujitsu ընկերության օգնությամբ ստեղծել է Amdahl Corporation ընկերությունը, որը դարձել է IBM-ի մրցակից՝ վաճառելով System/360-ի հետ համատեղելի հիմնական ծրագրեր։
1979 թվականից համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում զբաղվել է անկախ ձեռներեցությամբ։ Ունեցել է մի քանի պատվավոր դոկտորական աստիճաններ և արժանացել իմի շարք մրցանակներ մասնագիտական ոլորտում[10][11][12]։
Ջիմ Ամդալը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 10-ին Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) թոքաբորբից (իր 93-րդ տարեդարձից վեց օր առաջ)[13][14]։ Կյանքի վերջին տարիներին ունեցել է Ալցհայմերի հիվանդություն[15]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուոլլես Մաքդաուելի մրցանակ (1976)
- Հարրի Հուդի հուշամրցանակ (1983)
- Էկկերտ-Մոկլիի մրցանակ (1987)
- Fellow Awards (1998)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Computer pioneer Gene Amdahl dies, aged 92 // Computing — 2015. — ISSN 1361-2972
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Gene Amdahl, Pioneer of Mainframe Computing, Dies at 92 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2015. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://awards.acm.org/eckert-mauchly/award-recipients
- ↑ https://www.computer.org/volunteering/awards/goode
- ↑ «Джин Амдал. Гениальный создатель мэйнфреймов». Архитекторы компьютерного мира. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
- ↑ Amdahl, Gene M. (1989). «Oral history interview with Gene M. Amdahl» (Interview). Interviewed by Arthur L. Norberg. Charles Babbage Institute. hdl:11299/104341. OH 107. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Amdahl, Gene M. (2000 թ․ սեպտեմբերի 24). «Amdahl, Gene oral history» (Interview). Interviewed by William Aspray. Computer History Museum. CHM Ref: X5988.2011. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Anderson, William S. (2007). «An Interview with Gene M. Amdahl». IEEE Solid-State Circuits Society Newsletter. 12 (3): 10–16. doi:10.1109/N-SSC.2007.4785613. ISSN 1098-4232.
- ↑ «Past recipients for Harry H. Goode Memorial Award». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Gene Amdahl — Computer History Museum Fellow Awards Recipient
- ↑ «SIGDA Pioneering Achievement Award». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Gene Amdahl, Pioneer of Mainframe Computing, Dies at 92». New York Times. 2015 թ․ նոյեմբերի 12.
- ↑ «Computer pioneer Gene Amdahl dies, aged 92». computing.co.uk. 2015 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2015-11-15-ին. Վերցված է 2020-06-08-ին.
- ↑ Cacm Staff (2016 թ․ հունվար). «Gene Amdahl, 1922-2015». Communications of the ACM. 59 (1): 29. doi:10.1145/2845948.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oral history interview with Gene M. Amdahl(անգլ.) — Ջին Ամդալի հետ բանավոր հարցազրույց (1989 թվական) Չարլզ Բեբիջի համալսարանի կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Ամդալ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 16 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 2015 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- IBM աշխատակիցներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Գիտությունների դոկտորներ
- Թոքաբորբից մահացածներ