Jump to content

Ջերմադադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմադադար, Երկրի էներգետիկ համակարգի մթնոլորտային սահմանիչ շերտն է, տեղակայված է ջերմոլորտի վերևում։

Այս շերտի ճշգրիտ բարձրությունը տատանվում է կախված առանձին կետերի էներգետիկ արժեքներից, օրվա երկարությունից և ժամից, արևի դիրքից, եղանակից և այլն, և կարող է լինել 500–1000 կմ միջակայքում։ Որոշ տեղերում մագնիտոսֆերայի մի մասը կարող է ընկնել այս շերտից ներքև։

Չնայած այս շերտի գոյությանը, մթնոլորտային ճնշումը այս տարածքում այնքան ցածր է, որ Երկրի ուղեծրում պտտվող արհեստական մարմինները, որոնք պտտվում են իրենց ուղեծրերով այս շերտից ներքև մթնոլորտի հետ շփումից չեն տաքանում, սակայն միևնույն է նրանց ուղեծրերը աստիճանաբար իջնում են։ ՄՏԿ-ը և Սոյուզ տիեզերանավերը պտտվում են Երկրի շուրջ այս շերտից ներքև ընկած ուղեծրերով։